Կապան-Գորիս ճանապարհի նորահայտ ադրբեջանական ոստիկանների վերջին սադրիչ գործողությունները չեն սահմանափակվում միայն իրանական բեռնատարների համար արգելքներ ստեղծելով. Վերջին օրերին շատերին ցնցեց տեսանյութը, երբ զինված ադրբեջանցին կանգնեցնում է Արցախ վերադարձող երեխաների ավտոբուսը, ավտոբուսի վրայից դանակով քերում Արցախի դրոշը և ինքնագոհ ասում, որ Արցախն Ադրբեջան է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ (ՌՈՒՆՀ) համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: «Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ռուսաստան նախապատրաստվում է, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Տաշիր»- ընկերության խնդիրն է ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար։
«Միայն կենդանին է ուտում ու գնում թրքում, իսկ մարդը պետք է խելք ունենա, իսկ հայ մարդը պետք է գիտակցի, որ թուրք-ազերիների նպատակն իրեն ոչնչացնելն է, հիմա ի՞նչ խաղաղության մասին է խոսում։ Ով խոսում է խաղաղության մասին, նա իր կնոջը կամ աղջկան թող պատրաստի, որ փոխանակի մեր գերիներից ցանկացածի հետ։ Ամոթ է, ամոթ, ամոթ է, որ ես հայ եմ, ամաչում եմ, այլևս ասելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, բանակցությունների միջոցով, շատ շուտով կլուծվի։
«Գյուղի մեծ մասն աշխատում է «Կոշի» գաղութում: Մեզ ասել են, որ երկու ամսից հիմնարկն այլևս չի գործի: Թե ինչ ենք անելու մենք, ոնց ենք մնալու առանց աշխատանքի, լավ չեմ պատկերացնում: Բայց սա միակ խնդիրը չէ, որ անհանգստացնում է գյուղի բնակիչներին»,- ասաց մեզ զանգահարած անձը՝ հավելելով, որ գյուղում խոսակցություններ են պտտվում, որ «Կոշ» ՔԿՀ-ի փակվելուց հետո այնտեղ ռուս զինվորականներ են տեղակայվելու:
«Տաշիր» ընկերությունը արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։
«Պետք է հաղթահարվի այն, ինչն այսօր ամենաողբերգականն է՝ վախը։ Ժողովուրդը և՛ բարոյալքված է, և՛ հուսալքված։ Եթե չհաղթահարվեն, ոչինչ հնարավոր չի լինի անել»,- ասաց Միհրանյանը:
Երեկ թշնամական Թուրքիայի ղեկավարից տեղեկացանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միջնորդավորված կերպով նրանից հանդիպում է խնդրել։ Արհամարհելով դիվանագիտական նրբությունները՝ Էրդողանն այդ մասին հայտարարեց և ի ցույց դրեց Հայաստանի ղեկավարության նկատմամբ իր հրամայական ու անհարգալից կեցվածքը։ Հատկանշական է, որ թուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18–ին անհետացած եւ մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախի երկու բնակիչները դեռ տուն չեն վերադարձել, բայց հեռախոսով զրուցել են հարազատների հետ։
Մեկ բան եմ ուզում ասել ՀՀ-ում բնակվող հայրենակիցներին՝ եթե ուզում էին չեղարկել այդ տոնակատարությունը, պետք է վարվեին այնպես, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերին վարվեցինք Արցախում, երբ Աննա Հակոբյանը փորձում էր Ստեփանակերտում Ամանոր նշել։ Հանրությունը, նաև քաղաքական ուժերը հավաքվեցին և տեղադրված տաղավարները հանեցին։ Այսինքն՝ Հայաստնում հասարակությունը չպետք է գնար Նիկոլի օրակարգով։ Գունագեղ տոնակատարությունն անամոթություն էր, որից չպետք է զարմանալ, որ կանեին այս իշխանությունները»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է վաղը՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը:
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ գյուղի անմիջապես վերևի սարերում մայիսի 12-ից տեղակայված թշնամին կրկին կրակոցներ է արձակել։ Գյուղացիներից Զմրուխտ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու կրակոցները հնչել են, երբ աշակերտները դպրոցից տուն էին վերադառնում․
«Առայժմ այսքանը ստրկամիտ սրիկաներ… Այսպես են թաղում անկախությունը 1991–2021»։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարման պատճառով տեղի են ունեցել Հայաստանի անկախությանը սպառնացող հետևյալ դեպքերը:
Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:
Իրավիճակն իրավամբ կազուսային է, որովհետև տրամաբանական կլիներ, որ ավագանու ընտրություններից առաջ ձևավորված կուսակցական տարածքային մարմինը գլխավորեր այն անձը, ով գլխավորում է ՏԻՄ ընտրություններում իշխանությունների առաջադրած նախընտրական ցուցակը:
Դա արդեն նաև պարսիկների խնդիրն է: Այս մասին լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ իրանական պետհամարանիշներով մեքենաների վարորդներից գումար պահանջելու դեպքերին:
Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը երկու կնոջ է սպանել՝ 50 և 72 տարեկան: Ինչպես փոխանցում է NL Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում թուրքական շահերը սպասարկող ցանցն անցավ գործի դեռ 1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո, երբ գործակալական ցանցի պարագլխին կարգեցին նախագահ` Հայաստանը պարտվողականության և զիջողականության ճանապարհով տանելու համար։
Ջինսերի վրա թուրքական դրոշով երիտասարդներ՝ Հանրապետության հրապարակում:
Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին: Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում:Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել: Անընդհատ կոշիկ լիզելու մասին բարբաջող նիկոլը փաստորեն իր տեսակն էր նկարագրում:
Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ է կապված: Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան), գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։