Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը, որպեսզի պաշտպանի նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը»: Այդ մասին հաղորդել է BBC-ն։
Նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ն ընդլայնում է ուրանի հարստացման իր հանգուցային օբյեկտը, որը նախատեսված է միջուկային զենքի համար: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով փորձագետների:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միայն 2021 թվականին այդ երկրում 13 քաղաքական կուսակցություն է հիմնվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի ավտոտնակներից մեկում։ Հայտնաբերվեցին մշակումն արգելված կանեփի ճյուղեր։ Ըստ ավտոտնակի տիրոջ՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։
Ծայրահեղական «Թալիբան» շարժումը նոր օրենք է ընդունել, որով ժամանակավորապես սահմանվում է Աֆղանստանի կառավարման նոր համակարգը:
Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ազգություն և Հայրենիք չունեցող դավադիրը ջանքեր է գործադրում էրդողանի առաջ գլուխ խոնարհելու համար, որովհետև ձգտում է առավելագույնին։ Իսկ առավելագույնը Արցախի հանձնումից հետո, Հայաստանը թուրքիայի գաղութ դարձնելն է, 21-րդ դարի նոր ցեղասպանության համար կարճ ճանապարհ բացելով թուրքերի առաջ։
Սուրբ Պետրոս առաքյալն ասում է, որ Երկնավոր Հայրը կամենում է, որ սուրբ լինենք, ինչպես գրված է. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր. 1:16): Այս պատգամը կատարելու համար մենք՝ որպես անկատար երկրային արարածներ, հաճախ ենք փորձում ջանքեր չխնայել և կառավարել ինքներս մեզ: Չէ՞ որ միայն ժուժկալությամբ և ինքդ քո հանդեպ սահմանած հսկողությամբ է, որ կարող ենք հասնել կամ գոնե մոտենալ աստածայինին՝ կատարյալին:
Հայտնի հոգեբան Միխայիլ Լոբկովսկին իր մտորումներով է կիսվել այն մասին, թե տղամարդկանց վանող ինչ սխալներ են թույլ տալիս կանայք: Հոգեբանը պնդում է՝ եթե կանայք շարունակեն իրենց նման կերպ պահել, երջանիկ հարաբերությունների հեռանկարը նրանց չի էլ ժպտա: Այս մասին գրում է vazhnoznat.com կայքը:
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։
Դատելով հարկային մուտքերի այս տարվա կատարողականից՝ բյուջեն պետք է որ փողի խնդիր չունենար։ Պաշտոնական տվյալներով՝ եկամուտներն ավելացել են։