Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի․ Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, բանակցությունների միջոցով, շատ շուտով կլուծվի։

Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորն անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր առկա է Սյունիքի մարզում։

«Բանակցությունների միջոցով, վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կաշխատի նորմալ ձևով: Երկրորդ, մենք նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը նույնպես քիչ կարևոր չի՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում է, որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930