ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։
Նշվում է, որ ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։
Օգոստոսի 29-ին լուր տարածվեց, որ Թուրքական ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը՝ ТК335) առաջին անգամ թռիչքն իրականացրել է Հայաստանի օդային տարածքով, և սա՝ այն դեպքում, երբ հայկական օդանավերին արգելված է թռչել Թուրքիայի օդային տարածքով:
Դրա համար Ավստրալիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայուս սովորական սուզանավերի կառուցման խոշորագույն պարտավորագիրը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել Է Դաթոնը, ատոմային սուզանավերն Ավստրալիան կկարողանա ջուրն իջեցնել մինչև 30-ական թվականների վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 200 աշխատակից 2020 թվականի մարտ ամսից սպասում է մեկ ամսվա աշխատավարձին ու վերջնահաշվարկին:
Բոլորիս կյանքը սարքել ա անգույն, սև, հիմա գունագեղ միջոցառում ա անում. զոհված զինծառայողի ծնող
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ սեպտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում, «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»:
ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ։
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը, որը գնահատում է տարբեր երկրներում բիզնես վարելու պայմանները: Որոշումը պայմանավորված է նախորդ տարիներին վարկանիշների պատրաստման ընթացքում թույլ տրված խախտումների պատճառով, գրում է dw.com-ը:
Հիմա Կառավարությունը թույլատրել է Պաշտպանության նախարարությանը նույն ընկերության հետ կնքել 59 միլիոն դրամի պայմանագիր՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, այսինքն՝ «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»։
«Ադրբեջանցի զինվորները երեկ շատ լկտի պահվածք են ցույց տվել մեր զինվորներին հաց տանող մեքենայի վարորդի և ուղևորների նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:
«Ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, դրոշ չի էլ եղել, չեն էլ իջեցրել․․․ Մանրամասների համար կխնդրեմ՝ ՊՆ-ին զանգահարեք, իրենք կասեն, բայց ես Ձեզ հավատացնում եմ՝ ոչ մի արտառոց բան չկա, ամեն ինչ կա՝ ոնց որ եղել է, որևէ լարվածություն, ոչ մի բան չկա․․․ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»։
Մեր ձեռքի տակ է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի շրջաբերականն ԱԺ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, որով վերջինս, վկայակոչելով առողջապահության նախարարի հրամանը, ցանկանում է ստանալ վերը նշված անձանց ենթակայության տակ եղող չպատվաստված աշխատողների տվյալները:
Սեպտեմբերի 1-ից սկսվել է լիցենզավորվող ընկերությունների՝ որպես իրական շահառու հայտարարագիր ներկայացնելու գործընթացը։ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» թեմայով աշխատանքային քննարկումից հետո «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ բիզնեսի իրական սեփականատերերի կամ շահառուների թափանցիկության ապահովման մասին օրենսդրությունն ամբողջությամբ ընդունվել է այս տարի հունիսին:
Զոհված տղաների հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ։
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցին վերաբերող ելույթին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքն ըստ արժանվույն է գնահատվել Ադրբեջանում: Թշնամական երկրում Ալեն Սիմոնյանն այժմ գերաստղ է, ու նրա նկարներն ամենօրյա ռեժիմով հայտնվում են Ադրբեջանի քարոզչամեքենաների առաջին էջերին:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրմանը և իրանցի վարորդներից տուրքեր գանձելուն՝ նշել է, որ Ադրբեջանի այդ գործողություններն ուղղված են իրանական կողմին։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ-ում ընթացող ընտրություններում հեռավար էլեկտրոնային քվարկությանը վեց տարածաշրջաններում, բացի Մոսկվայից, մասնակցել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը:
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս իշխանական թիմի հերթական հավաքույթներից մեկի ժամանակ որոշում է կայացվել՝ ինչ գնով էլ լինի, բոլորին պարտադրել պատվաստվել:
Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությունը իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու, այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները երեկ երեկոյան զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։
Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է փոխգործակցի «Թալիբան» շարժման հետ, որն Աֆղանստանում վերցրել է իշխանությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Թուրքական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերը:
Սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: