
Խարդախություն հօգուտ Չինաստանի. Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշների հրապարակումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը, որը գնահատում է տարբեր երկրներում բիզնես վարելու պայմանները: Որոշումը պայմանավորված է նախորդ տարիներին վարկանիշների պատրաստման ընթացքում թույլ տրված խախտումների պատճառով, գրում է dw.com-ը:
«Համաշխարհային բանկը որոշել է դադարեցնել Doing Business զեկույցի հրապարակումը: Ապագայում մենք կաշխատենք գործարար և ներդրումային միջավայրի գնահատման նոր մոտեցման վրա», – ասված է բանկի հայտարարության մեջ:
Վարկանիշների հրապարակումը դադարեցվել է WilmerHale- ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում: Դրանից, մասնավորապես, հետևում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գործող ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, 2017 թվականին Համաշխարհային բանկի գլխավոր տնօրեն եղած ժամանակ, ճնշում է գործադրել աշխատակիցների վրա՝ նրանց ստիպելով Չինաստանի վարկանիշը գնահատելիս օգտագործել այլ մեթոդներ և դրանով իսկ բարելավել այն: Արդյունքում, 2018 թվականին Չինաստանին հաջողվել է պահպանել իր վարկանիշը 78 հորիզոնականում՝ չնայած իրականում այն պետք է յոթ հորիզոնականով հետ ընկներ: Գեորգիևան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները: