59 միլիոն դրամի գնում մեկ անձից՝  ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ մեկ անձից գնում է կատարել,  այս անգամ՝ 59.091,0 հազար դրամի։

Ըստ Կառավարության որոշման՝ 2020 թվականին մարտական գործողությունների ընթացքում հոգեբանական տրավմաներ կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող 19.697   զինծառայողների հոգեբանական առողջությունը վերականգնելու ժամանակ առանց պայմանագրի կնքման «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկում մատուցվել են սննդի մատակարարման  ծառայություններ։

Հիմա Կառավարությունը թույլատրել է Պաշտպանության նախարարությանը նույն ընկերության հետ կնքել 59 միլիոն դրամի պայմանագիր՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, այսինքն՝ «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն մեկ շաբաթ առաջ էլ մեկ անձից մեկ այլ, այս անգամ՝  մի քանի հարյուր միլիոն դրամի գնում էր իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930