
Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.30C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.80C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.40C