ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը? ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատկերացնո՞ւմ եք` նախկինները համարձակվեին մոտ 3 տարի թափուր թողնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի աթոռը, մեկը մյուսի ետեւից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեին` առանց մրցույթ անելու եւ ռեկտոր ընտրելու: Կամ` 3 տարի շարունակ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում` Իջեւանում, ընտրություն չանեին, իսկ քաղաքապետի ԺՊ նշանակվեր Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորը կամ քավորի եղբայրը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով սեպտեմբերի 14-ին մեկնել է Անկարա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռազմիկ Թևոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլև ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիև մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ ինադ է ընկել, ազատման դիմում գրել։
Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը պետք է փոխանցվի Հայաստանին:
«Իրավունք» թերթը գրում է․ «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամանակ չվերթեր իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իբր COVID-19 համավարակով պայմանավորված:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. միևնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլևս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլևս նման «անձեռնմխելի» պետհամարանիշներ չեն ունենա։ Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթևեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցում այրվում է անասնակեր և անասնագոմ:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կրկին ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Երթևեկությունը վերահսկում են նաև քաղաքացիները․ թեմատիկ անդրադարձ:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 37 հազար 7107 թեստ. 24 հազար 507-ը՝ հակագենի, 13 հազար 210-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել է ախտահարման 3221 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 585 հազար 36 դեպք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու COVID-19-ի համավարակի դեմ պայքարին եւ գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված է անցկացնել սեպտեմբերի 22-ին: Այդ մասին հաղորդել է Washington Post թերթը:
«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն իր տեսակետն է հայտնել Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ:
Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված դասընթացի շնորհիվ:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 24-ին, ինչպես սպասվում է, Վաշինգտոնում կընդունի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել 38-ամյա տղամարդուն պատկանող «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Բրոկկոլին եփել նախապես աղ արած, եռացող ջրում 4-5 րոպե, այնուհետև սառեցնել սառույցի մեջ:
Չինական Xiaomi տեխնոլագիական ընկերությունը ներկայացրել է իր խելացի ակնոցը, որը համալրված է ժամանակակից սմարթֆոններին բնորոշ մի շարք գործառույթներով:
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական Privateer Space տիեզերական ընկերությունն ստեղծելու մասին։
Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:
Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ջատագով Հայաստանի իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել այն անվտանգային միջավայրը, որն ունեինք մինչև ղարաբաղյան վերջին պատերազմը։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 10 ամիս, բայց մեր երկրի անվտանգային միջավայրը շարունակում է միայն վատանալ։