Բաժիններ՝

Իտալիայի հավաքականը թարմացրել է համաշխարհային ռեկորդը

Իտալիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում հաղթեց Լիտվային (5:0):

Մարզիչ Ռոբերտո Մանչինիի թիմն անպարտելիության շարքը հասցրեց 37 հանդիպման՝ գերազանցելով ազգային ու համաշխարհային ռեկորդները:

Նախորդ իտալական ռեկորդը սահմանվել էր 1935-1939 թվականներին, երբ Իտալիան Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ անպարտելի էր 30 անընդմեջ հանդիպումներում:

Համաշխարհային ռեկորդը սահմանել է Բրազիլիան, որը 1993-1996 թվականներին 35 հանդիպումներում անպարտելի էր: Հետո Իսպանիան նույնպես չպարտվեց 2007-2009 թվականներին 35 խաղում:

Վերջին անգամ Իտալիան պարտվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ Պորտուգալիային (0:1) Ազգերի լիգայում:

Մանչինին Իտալիայի ղեկավարությունը ստանձնեց 2018-ի մայիսին «Զենիթից» հեռանալուց հետո: Ամռանն իտալացիները հաղթեցին Եվրո 2020-ը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930