Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ZIL-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ա․, ծնված 1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 30 մ)․ վարորդը և ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1967 թ.) տեղում մահացել են։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի և ուղևորի դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930