Բաժիններ՝

Արցախի պետնախարարը ներկայացրել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին:

Պետական նախարարը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է հանձնել պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արմինե Պետրոսյանին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը խոսել է սոցիալական ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին և վերականգնման փուլում գտնվող պետության հաջողությունը պայմանավորել հետևողական ու նվիրված աշխատանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս