Նա նշեց, որ կան ՄԻԵԴ նախադեպային որոշումներ, որոնք ասում են, որ լրագրողը կարող է կատարել գնահատողական դատողություններ:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հարուցված քրեական գործերից մեկով Արցախի պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 194 միլիոն դրամ գումար:
«Ամեն վայրկյան մեր աշխատանքին փորձում են միջամտել ու խոչընդոտել՝ այս պատգամավորին չմոտենաք, նրա կողքով չանցնեք:
Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։
«Հիմա մեր հասարակությունը նստել ու ամեն ինչ լուռ տանում է, դարձել է «էշ նահատակ», բայց, ի վերջո, զարթոնք պետք է լինի։ Այն, ինչ ասում եմ Փաշինյանի ու իշխանությունների հասցեին՝ չեմ վախենում, ես տեսել եմ անդրշիրիմյան կյանք։ Տասնյակ անգամ ձերբակալվել եմ նախկին ու ներկա իշխանությունների օրոք, իմ տեսակին լռեցնել հնարավոր չէ, խոսքերը, որոնք հնչեցնում եմ՝ անձնական չէ, սա համազգային ու համընդհանուր է, անհնար է, որ նա այդ մուրճով կարողանա լռեցնել իմ հոգու ճիչը»,- եզրափակեց Տիգրան Եղոյանը։
Ի պատասխան կատարվածի ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որն, ինչպես միշտ, ավարտվում է հետևյալ հերթապահ բառակապակցությամբ. «…Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա…»։
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները:
Կարծում եմ` գործի էությանը լրացուցիչ անդրադարձի կարիք չկա։ Հանրությունը բավարար չափով տեղյակ է արդեն այն մասին, որ Մանվել Փարամազյանին վերագրվում են արարքներ, որոնք ոչ միայն օրինական չեն, այլեւ նա անգամ դրանց հետ առնչություն չունի։ Բացի այդ, որպես իրավաբան, առհասարակ անհնար եմ համարում վերլուծել վերջին շրջանի հրահանգավորված քաղաքական հետապնդումների գործերն իրավունքի տեսանկյունից։ Դատարանին ներկայացված նյութերում, սակայն, առկա է մի շատ հետաքրքրական հանգամանք։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, սեպտեմբերի 1-ին, ժամը 13։30-ի սահմաններում, իրացնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներից ստացած օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալին կարճատև տեսակցության եկած կնոջը։
Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի Գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
«Շատ հեշտ է ժողովրդին խաբել, երբ ժողովուրդն ամբողջությամբ կտրված է իրականությունից, և այնպես է ստացվում, որ այսօր մարդկանց մեծ մասն իրականությունից կտրված է։ Իսկ այն մարդիկ, որոնք կտրված չեն իրականությունից, իշխանությունների հեքիաթներին չեն հավատում։ Օրինակ, Կանադայի, Ֆրանսիայի, Լիբանանի հայ համայնքները սփյուռքում ամենահզոր համայնքներից են, Զարեհ Սինանյանը երբևէ հանդիպե՞լ է այդ համայնքների ներկայացուցիչների հետ և ե՞րբ է նրանցից երաշխավորություն ստացել, որ ներդրումներ կանեն Հայաստանում։ Այս պահին ես դժվարանում եմ համոզել իմ գործընկերներին, որպեսզի ներդրումներ կատարեն Հայաստանում»,- շեշտեց Հրաչ Ջաբրայանը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում կառուցվում է «պաշտպանական միասնական շտաբ», որը մեկ հարկի տակ կմիավորի Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, զինված ուժերի հրամանատարությունը, նավատորմի և ավիացիոն ուժերի հրամանատարությունները:
Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:
Սեպտեմբերի 1 -ին հեռախոսազրույց են անցկացրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:
«fvw DRV Destination Forum Armenien» թեմայով մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
«Թալիբան» շարժումը նշանակել է իր կողմից չվերահսկվող միակ նահանգի՝ Փանջշերի նահանգապետին: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մութաքիին։
Այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ-ի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ են հղում ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 22-ին մերժեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. հունվարի 15-ի վճիռը թողեց անփոփոխ, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին պաշտոնում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի:
Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում բարձրացվել է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայության հարցը:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին:
Կապան համայնքի՝ նոյեմբերի 9-ից սահմանամերձ դարձած Շիկահող գյուղի միջնակարգ դպրոցում Գիտելիքի և դպրության օրը դիմավորել են այնպես, ինչպես նախկինում՝ նույն ոգևորությամբ և լավ ուսումնական տարի ունենալու պատրաստակամությամբ: «Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցականների համար գեղեցիկ միջոցառում են կազմակերպել, նրանց ողջունելու են եկել նաև հայ զինվորականներ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 31-ին խոստացել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները «բարձր գին» կվճարեն իրենց հանցագործությունների եւ ահաբեկչական գրոհներ համար:
Արցախի ԱԻՊԾ-ն ներկայացրել է տեղեկանք՝սակրավորական խմբերի կողմից կատարված աշխատանքի մասին:
Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:
Ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի աշակերտներն էլ ամառային ծանր արձակուրդներից հետո գնացին դպրոց։ Կութի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր դպրոց է ճանապարհել իր 3 երեխաներին: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ուսումնական տարին տարբերվում է մյուսներից՝ գյուղում դպրոց գնալը վտանգավոր է, քանի որ այն անմիջապես թշնամու նշանառության տակ է հայտնվել․
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
:Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: