Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրեց՝ ժամը 03:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ ժամը 11։30-ից սկսած՝ հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:
Տեղեկությունը, թե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, այդ թվում՝ հղիներին պարտադրում են պատվաստվել, հակառակ դեպքում կզրկվեն պարգևավճարից, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:
Հուլիսի 24-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվելով՝ հայտնվել դաշտում. 32-ամյա վարորդ Վարդան Խալիկյանը՝ հիվանդանոցում, ուղևորներ Ալեքս Իռակլիդիսը, Խրիստինա Իռակլիդիսը և Էդգար Քոչինյանը տեղում մահացել են, իսկ մյուս երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Այսօր, հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին լրանում է բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող են միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները: Այս պահին նրանք ունեն 6 ժամից պակաս ժամանակ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:
Ավտոմեքենան հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է մեկնում Բելառուս:
Կիրակի երեկոյան համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր որպես պատանդ 10 օր մնար Ստեփանակերտում։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում:
Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանը գուցե պատմության դասագրքերում այլևս տեղ չունենա, բայց հատուկ ծառայությունների ուսումնական ձեռնարկներում այն ունենալու է առանձին հատոր՝ ինչպես 3 տարում կործանել պատերազմ հաղթած, զարգացող պետությունը։
168.am-ի հետ զրույցում Մանուկյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել է այդ հարսանիքին։
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի կարգավիճակի, Արցախում ապրող հայերի թվի և այլ հարցերի վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը կեղծում է պատմությունը:
ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գիշերը հնչած անկանոն կրակոցների հետևանքով հանքի աշխատակիցների մի մասը տարհանվել է: Այժմ կրակոցներ չկան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Այդ պահից կդադարեցվի յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, որը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքում, պաշտոնապես ստանձնել լիազորությունները՝ 2019 թվականի հունվարի 14-ից։ Չնայած այն հանգամանքին, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են հինգ տարի ժամկետով, յոթերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորություններն իրականացրեց 2 տարի 6 ամիս և 19 օր։
Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 26-ի գիշերը հարված են հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմակայանին ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության կողմը հրկիզումների նպատակով:
Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են։ Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իրեն աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել, թե՛ մինչև ընտրությունները, թե՛ դրանից հետո և այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ։
Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 910-ի:
Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Հուլիսի 25-ի երեկոյան կառավարական բանակի ստորաբաժանումեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք:
Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներն ու հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակում առաջին անգամ ծնունդ են ընդունել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հուլիսի 26-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները վերջին ժամանակներս առնվազն 43 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանի կենտրոնական մասի Գազնիի նահանգի Մալիստանի գավառում: