ԿԸՀ-ն հայտարարեց նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը

Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին: Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումից և ԿԸՀ բոլոր անդամների կողմից ստորագրելու հետո:

«ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2021 թվականի օգոստոսի 2-ի երկուշաբթի օրը ժամը 10:00-ն»,-հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջան հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս