Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:
«Ադրբեջանական իշխանությունները, չհրապարակելով գերիների իրական թիվը, իսկ իմ համոզմամբ՝ գերիներն ավելի շատ են, քան իրենք ներկայացնում են, և գիտեմ, որ մեր կառավարությունն ու փաստաբաններն էլ ունեն այդ դիրքորոշումը, այդ կերպ, բնականաբար, հոգեկան տառապանքներ են պատճառում, խաղում են նաև այն ընտանիքների էմոցիաների հետ, ում ընտանիքի անդամներն անհետ կորած են համարվում»,- «Հոդված 3» ակումբում «Ի՞նչ քայլեր է […]
Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։
Հետաքննությունը դիտարկում է Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի աղետի երեք վարկած, որոնց թվում եղանակային պայմանները եւ անձնակազմի սխալը:
Թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են, հատկապես այս սեզոնին, երբ բնակիչների մեծ մասը դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնում, զինված ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ խուճապ տարածել նրանց շրջանում, կրակելով կամ արգելելով, որպեսզի կովերին արածեցնեն, դաշտից խոտը հավաքեն և այլն։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 6-ին կազմակերպվել է քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով:
Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, հերթական կեղծ դատավարությունն են սկսում՝ այս անգամ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ:
Հուլիսի 6-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում:
Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով:
«Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն ի սկզբանե արհեստական էին: Դրանք շղարշ են միջազգային հանրության համար, արդարացում որպես՝ ձգձգումների համար, որպեսզի այդ ընթացքում նրանք հասցնեն շատ քաղաքական ու ռազմական օգուտներ ստանալ, և այդ դատավարությունները լավագույն առիթն են գերիների հարցը քաղաքական սակարկությունների առարկա դարձնելու համար»,- «Հոդված 3» ակումբում «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հուլիսի 6-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր:
Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:
Դեռևս վաղ ժամանակներից սկսած՝ հասարակությունները յուրահատուկ պատկառանք ու հարգանք են տածել բժիշկների ու ուսուցիչների նկատմամբ և նրանց մեծ պահանջներ են ներկայացրել: Դա պայմանավորված է նրանով, որ գիտելիքը, դաստիարակությունն ու առողջությունը մարդու համար առաջնային ու ճակատագրական են եղել և շարունակում են մնալ այդպիսին: Չէ որ մարդը չի կարող առանց նորմալ կրթություն և առողջություն ունենալու լիարժեք ու երջանիկ զգալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Հայաստանի ու հայկական շահի մշտական բացակայությանը հասավ կապիտուլյանտ տականքը, իր համար անհրաժեշտ ժողովրդի ֆոնով։ Բոլորիս հայտնի ճշմարտությունը պետք է անդադար բարձրաձայնվի՝ կեղծիքի շղարշը վերջնականապես ցրելու համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Մնում եմ այն դիրքորոշմանը, որ կառավարությունը պետք է գերիների պաշտոնական թիվ հրապարակի. Արման Թաթոյան։
Հուլիսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, գրում է haqqin.az-ը:
Անցյալ գիշեր ռումբեր կրող մի քանի անօդաչու թռչող ապարատներ արտագրոհ են կատարել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա:
«Եթե հանում ենք վերջին 15 գերիներին, որոնք վերադարձվել են արդեն, այս պահին հաստատված ունենք 45 հոգի, բայց մեր տեղեկություններով, մեզ մոտ առաջացած համոզմունքով, որ անձինք այնտեղ պետք է լինեն, թիվը բավականին բարձր է: Ունենք թե՛ տեսագրության միջոցով, թե՛ վերադարձած անձանց կողմից հաստատված տեղեկություններով մի քանի անձի վերաբերյալ տեղեկություն, որ նրանք գտնվել են գերության մեջ, նրանց տեսել են գերության մեջ, այդ գործերի վերաբերյալ պետք է շարունակենք հետևողական լինել, չեմ կարծում, որ ճիշտ է վստահել ադրբեջանական կողմին, իրենք հաստատ կունենան որոշակի մոտիվ թաքցնելու գերիների իրական թիվը»,- ասաց Կիրակոսյանը:
Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը:
Կարևոր է, որ պետությունն անընդհատ աշխատի գերիների, անհետ կորածների ընտանիքների հետ. Արման Թաթոյան:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման ապրանքների, «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները:
Արցախցիների հանդեպ ատելություն տարածողների հիմնական մեղավորն ու պատասխանատուն նույն մարդն է։ Նա, ով մեր երկիր պատերազմ ու պարտություն բերեց, չի հագեցել, չի խաղաղվել: Նա կրկին հրապարակ է հանել արցախցի-երեւանցի, արցախցի-գյումրեցի, արցախցի- տավուշցի թեման, նա կրկին ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ:
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր: