
Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական ուղեփակոցի մոտ

Հուլիսի 6-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Ինչպես հայտնել է Աֆղանստանի Ariana հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ հատուկ ծառայություններում, միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի յոթերորդ շրջանում՝ ոստիկանական ուղեփակոցի մոտ։
Նախնական տվյալներով՝ խոսքը վերաբերում է տրոտիլով լի ավտոմոբիլի պայթյունին: Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: