Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց։

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՔԿ-ի ներկայացրած միջնորդությունը քննվում էր երեկվանից` առավոտյան ժամը 10։00–ից։ Ինչպես նշեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, դատարանի այս որոշումը կանխորոշված էր երեկվանից, երբ շուրջ 18.30-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ Սամվել կարապետյանի կալանքը երկարաձգվելու է 2 ամսով, ու այսօր այդպես էլ եղավ: «Մի կողմից ասում են՝ գնացեք, բանակցեք ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ, մյուս կողմից պատանդ են պահում մարդուն ՔԿՀ-ում: Որտե՞ղ պիտի բանակցեն, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ո՞ւմ: Մարդուն պատանդ են պահել, միայն ահաբեկիչներն են մարդուն պատանդ պահում»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով՝ 53 քննիչներին դատական նիստերի դահլիճում օգնում էր դատախազը:

Տեսանյութեր

Լրահոս