Փորձում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հասնել․ ՀՀ- ում Չինաստանի դեսպան

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը անդրադարձավ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների գտնվելու մասին հարցին։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցն իրենց համար կարևոր է, քանի որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ իրենք բարեկամական հարաբերություններ ունեն։

«Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ զինծառայողների՝ Հայաստանի տարածքում գտնվելու հարցին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք փորձում ենք երկու երկրի միջև բանակցային գործընթացի միջոցով հաստատել խաղաղ հարաբերությունների»,- նշեց Ֆան Յունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031