10 մթերքներ, որոնք կօգնեն հաղթահարել անքնությունը
Եթե ունեք քնի հետ կապված պրոբլեմներ, ապա ցանկանում ենք ներկայացնել Ձեզ 10 բնական մթերքներ, որոնք կօգնեն հեշտ լուծել այդ խնդիրը:
1. Կաթ
Կաթը պարունակում է կալցիում, որն օգնում է մկաններին թուլանալ: Բացի այդ, այն պարունակում է տրիպտոֆան ամինաթթու, որն օգնում է սերոտոնինի արտադրմանը: Քնելուց առաջ խմեք մեկ բաժակ կաթ, որպեսզի հանգիստ կարողանաք քնել:
2. Բալ
Բալը պարունակում է մելատոնին հորմոն, որն օգնում է հանգիստ քնել:
3. Ընկույզ
Ընկույզը նույնպես պարունակում է մելատոնին և տրիպտոֆան:
4. Նուշ
Նուշը մագնիումի հիասքանչ աղբյուր է, որն օգնում է թուլանալ:
5. Հազար
Հազարը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք կօգնեն թուլանալ և հեշտ քնել:
6. Պանիր
Բոլոր կաթնամթերքները, ինչպես նաև պանիրը, պարունակում են կալցիում, որն օգնում է մկաններին թուլանալ:
7. Հումուս
Մի քանի գդալ այս ուտեստից, և Դուք արագ կքնեք:
8. Բանան
Բանանը մագնիումի և կալցիումի գերազանց աղբյուր է, որոնք թուլացնում են մկանները, օգնում են քնել:
9. Բրինձ (Ժասմին)
Այս բրինձը բարձրացնում է տրիպտոֆանի և սերոտոնինի մակարդակը:
10. Մեղր
Ընդամենը մեկ գդալ քնելուց առաջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը