Նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս ուխտավորները կարողանում էին գնալ Դադիվանք, սակայն մայիսից սկսած թշնամին արգելել է նրանց մուտքն այնտեղ՝ չտալով որևէ բացատրություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայի մասին:
Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) հունիսի 26-ին դուրս են գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին զենքով սպառնալու դեպքի առթիվ։
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք: 2021 թվականի հունվարի 21-ից ի վեր դա մաքսիմալ ցուցանիշ է:
Քրեակատարողական համակարգում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Ընտրություններից հետո քավության նոխազ են փնտրում, քանի որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և հաղթանակ է տարել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը:
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Եպիֆանին իր ողջույններն ու շնորհավորանքն է հղել տեղի հայ համայնքին Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ:
Հանրապետության Մասիս քաղաքի աղբավայրում հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն:
«Տղա ես. հել արի ստեղ, արա՛, քեզ ենք ընտրել, խի՞ ես ոստիկան ուղարկել». ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել:
Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) hունիսի 25-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է:
Հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
168.am-ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանից հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ խնդիրը դեռ չի կարգավորվել:
«Սևանա լճից ջուր ենք բաց թողել. առավոտյան էստեղ ջուր կլինի». Ջրառի աշխատակիցը՝ ակցիա անող քաղաքացուն:
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
«Կապ տվեք մարզպետին, թող գա, կանգնի էստեղ». ակցիա անող քաղաքացիները պահանջում մարզպետին:
«Եթե երեկ է վթարվել, ինչու մեկ շաբաթ է մենք ջուր չունենք». ակցիա անող քաղաքացին՝ Ջրառի աշխատակցին:
«Վառվում ա բույսը.15 օր առաջ եմ ջրել, ամեն 8-րդ օրը պետք ա ջրեինք». Արմավիրում ոռոգման ջուր չկա
«Ջուր տուր, ջրեմ. ես ինչ անեմ, հո չեմ գնա գողություն անեմ, եկել հեքիաթ ես պատմում, որ ինչ. ակցիա անող քաղաքացին». Ջրառի աշխատակցին
«Սևանից եկող ջուրը կանալով չի կարող հասնել. վնասվածք կա Մալաթիայում». Արամ Սարգսյանը՝ ակցիա անող քաղաքացիներին:
«500-600 հազար դրամ ջրի պարտք ունեմ, մի կոպեկ չեմ տալու». ակցիա անող քաղաքացի:
168.am-ի տեղեկություններով «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 2 մասնաճյուղերից մեկի՝ 2-րդ և 3-րդ հարկերում, որտեղ խնամյալներն են բնակվում, 1 շաբաթ ընդհանրապես ջուր չկա և տարեց բնակիչները չեն էլ կարողացել լողանալ…
«Փաշինյանն էկավ-գնաց՝ ջուրը կտրվեց». Արմավիրում բողոքի ակցիա անող քաղաքացի:
Արմավիրցիները փակել են ճանապարհը. ՈՒՂԻՂ:
Սկսվել է ԵՄ բարձրաստիճան այցը Հարավային Կովկաս: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արդեն տարածաշրջանում են:
Հունիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Զախարյանին, որը մահացել է:
Արցախի Հանրապետությունում հունիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Քայլում եմ Ստեփանակերտում ու ամեն բան ուրիշ է, անցնում եմ Տատ ու Պապի մոտով, անթաքույց հանդիմանանքով ու խորը վշտով դեպի դատարկություն են նայում, թոռներից շատերը չկա՜ն… չկա Արմանը, ում, անցած ամառ, քեֆ-ուրախությամբ բանակ ճանապարհեցինք, չկա Բենոն, ում զոհվելու ժամանակ հարսանիքը պիտի լիներ, չկա Մխոն, ում մոր մխիթարանքը հիմա որդու գերեզմանը զարդարելն է դարձել, չկան, չկան… դե արի ու ապրի… Մարդիկ ուրիշ են, հազվադեպ եմ հանդիպում ծանոթներիս… Նրանցից երեքի ընտանիքին էլ այսօր հրաժեշտ տվեցի. դեպի անհայտություն, օտարություն… Իսկ դուք՝ նիկոլներ, աննաներ ու արայիկներ, շարունակեք «փրկել» մեր երեխաներին…»: