Բաժիններ՝

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 1 շաբաթ է ջուր չկա

168.am-ի տեղեկություններով «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 2 մասնաճյուղերից մեկի՝ 2-րդ և 3-րդ հարկերում, որտեղ խնամյալներն են բնակվում,  1 շաբաթ  ընդհանրապես ջուր չկա և տարեց բնակիչները  չեն էլ կարողացել լողանալ…

168.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել տուն-ինտերնատի ընդունարանի ներկայացուցչի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպաասխան:

Նշենք, որ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը» գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարրչական շրջանում՝ Հաղթանակ թաղամասում, որտեղ վերջին օրերին պարբերաբար ջրանջատումներ են եղել, սակայն այս պահին ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ տուն-ինտերնատի ջրամատակարարումը՝ դեռ ոչ:

168.am-ն առջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա խնդրին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս