Մոսկվայում հունիսի 22-24-ն անցկացվելու է անվտանգային հարցերով միջազգային համաժողով: ՌԴ-ի պաշտպանական գերատեսչության կազմակերպած անվտանգային միջոցառման ընթացքում քննարկվելու են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:
Հիմնավոր կասկածներ ունենք, որ նույն զինվորը քվեարկել է մի քանի ընտրատեղամասերում. Վահե Հակոբյան
Երկար ժամանակ քայլեր են իրականացվում պրոֆեսիոնալ բանակ ունենալու ուղղությամբ, սակայն մոտակա ժամանակներում 100 տոկոսով դրան չենք անցնի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Ալենի ու ՔՊ վոժդերից մյուսի չագուչների՝ քամու դեմ թարմ ճոճումները հիշեցնելով («բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք հայ ժողովրդին…», «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»)… Չնայած կարծում եմ, որ իրական հեղինակը գլխավոր վոժդն է, ամեն դեպքում, ձեզ ասելիքս սա է, ընդդիմության փիարշչիկնե՛ր.
Հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998 թ. հունիսի 22-23-ին +39.3․․․+39.4 աստիճան:
Բառնաբի Ջոյսը, որը նախօրյակին վերադարձրել է Ավստրալիայի Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնը, հունիսի 22-ին նշանակվել է երկրի փոխվարչապետ: Ինչպես նշում է The Australian հրատարակությունը, քաղաքական գործիչը երդում է տվել Ավստրալիայի գեներել-նահանգապետ Դեւիդ Հեռլիին։
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 18-ին ես գրել էի նրա մասին, որ երկու օրից մենք գնալու ենք ոչ թե դասական ընտրությունների, այլ ճակատագրական Ընտրության։ Այդպես էլ եղավ՝ հունիսի 20-ի գիշերը, երբ ես ընտրատեղամասում ուշի-ուշով հետևում էի քվեատուփից հանվող թերթիկներին, սեղանի վրա արագ աճող 3 և 24 համարների տրցակներին, և մնացած 24 «կուսակցությունների» ծիծաղելու աստիճան աննշան արդյունքներին (մեր տեղամասում երրորդ տեղ եկած ուժը ընդամենը 2.5% էր հավաքել, մնացածներն՝ էլ ավելի քիչ), ակնհայտ էր դառնում, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը գնացել է ընտրելու ոչ թե տարբեր կուսակցությունների, այլ ապագայի երկու տրամագծորեն տարբեր տեսլականների միջև։
ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստան կայցելեն ԵՄ անդամ երկրների միանգամից մի քանի նախարարներ։ 168․am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հունիսի 25-ին նախատեսվում է ԵՄ անդամ 3 երեք երկրների ԱԳ նախարարների համատեղ այցը Երևան։ Մեր տեղեկությունների համաձայն, խոսքն Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարներ Ալեքսանդր Շալենբերգի, Գաբրիելուս Լանդսբերգիսի և Բոգդան Աուրեսկուի մասին է։
Դիտորդները չեն տեսել, որ 50 հազարով ավելացել է քվեարկողների թիվը, կամ որ ավելացել է մատնահետքերի բազան. Վահե Հակոբյան
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ:
«Այս իշխանությունը սպառնալիք է, քանի չի հեռացել, իմ օրակարգը մնում է նույնը». Ռոբերտ Քոչարյան
«Պարոն Մարության, Ձեր քմծիծաղը բավական տգեղ է և հարիր չէ քաղաքապետին». ավագանու իմքայլական անդամ
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում զանգվածային ապօրինի կրպակներ տեղադրելուն՝ ասաց, որ եթե առաջ դա արվում էր միայն ոչ աշխատանքային օրերին, ապա հիմա մարդիկ հանդգնում են աշխատանքային օրերին ևս տեղադրել:
Եթե մենք ընտրություններին չմասնակցեինք, ուրիշ այլ ուժ այսքան ձայն չէր կարող հավաքել. Ռոբերտ Քոչարյան
Մենք քաղաքական առևտրականներ չենք` ի տարբերություն շատ-շատերի. Ռոբերտ Քոչարյան
ԱԱԾ-ում բավականին մեծ գումարի պարգեւավճարներ են ստացել ընտրություններից առաջ. Ռոբերտ Քոչարյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհավորեց իր քաղաքական թիմին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, չնայած նա չէր մասնակցում քարոզարշավին:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ քննարկումներին՝ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքում այս հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեն, ապա իր անձնական կարծիքը հայտնեց․
Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։
Ընտրողների 73 տոկոսը «Քաղաքացիական պայմանագրին» չի ընտրել. news.am
Ես հաշտության ձեռք չեմ տեսել. այդ կոչերն ունեն զրոյական արժեք. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
«60-ից ավելի մարդ մեր շտաբից բերման են ենթարկել, որ խափանեն շտաբների աշխատանքը». Ռոբերտ Քոչարյան
Ի սկզբանե պարզ է եղել, որ Ռուսաստանի դաշնությունը արել է և անում է ամեն բան, որ հայ ռազմագերիների վերադարձը իրականանա, ինչպես գիտեք` մեր ուշադրության կենտրոնում է այդ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտակարգ և լիազոր դեպսան Սերգեյ Կոպիրկինը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն չունի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:
Պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Իշխանության երեկվա ելույթից ունեմ տպավորություն, որ իրենք աշխատելու են այն նույն ոճով, որը բերեց պատերազմի ու տնտեսության անկման. Քոչարյան
«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար»,- այսօր Հայաստան դաշինքի առաջնորդների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքներին։
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
«Հայաստան» դաշինքի առաջնորդների հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով Հանրապետության հրապարակում իշխանության անցկացրած երեկվա հանրահավաքին՝ ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ներկա իշխանությունները շարունակելու են աշխատել նույն ոճով, ինչպես աշխատել են նախորդ 3 տարիների ընթացքում, որ ոչինչ չի փոխվելու։