Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի չագուճացավ է, հեսա չագուճի հետ կծանոթանաք՝ կտենաք ոնց է լինում, սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից… դու այլեւս ինձ չես տեսնելու, աստղե՛ր ես տեսնելու քո աչքերում».
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, օկուպացված Շուշիում։
Վասակ Թարփոշյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԿԸՀ–ից պատճենված այս լուսանկարը՝ գրելով․ «Ո՞նցա լինում, որ մասնակցում ես ընտրությանը, քվեարկում, բայց ԿԸՀ հրապարակած ցուցակում անվանդ դիմաց ո՛չ ստորագրություն կա, ո՛չ կնիք»։
«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել տարհանվել է ևս մեկ աճյուն:
Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, երբ քվեարկությունն ավարտվել էր ու բոլոր ընտրատեղամասերում հաշվարկ էր ընթանում, ՀՀ մի քանի մարզերում հոսանքազրկումներ եղան։ Իշխանության աջակիցները տարբեր սոցիալական ցանցերում գրառումներ կատարեցին՝ փորձելով այդ անջատումները վերագրել «Հայաստան» դաշինքին՝ ակնարկելով ՀԷՑ-ՌԴ-Ռոբերտ Քոչարյան կապերի մասին։
Հոգևոր դասը՝ գիտակից իր հոգևոր առաքելությանը և դրա կարևորությանը հատկապես նման ճգնաժամային իրավիճակներում, պիտի շարունակի անել ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր ժողովուրդը կարող լինի հաղթահարելու իր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները, որպեսզի հայրենիքի անկախացյալ այս փոքրիկ նշխարն ուժ գտնի իր մեջ վերականգնելու իր անվտանգությունն ու ամրությունը՝ շարունակելու ուղին դեպի նոր հարյուրամյակներ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչո՞ւ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:
Մահացել է Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցությունը Հայաստանի ընտրված խորհրդարանի հետ՝ հույս հայտնելով, որՀայաստանի նոր ղեկավարությունը ևս կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ԿԸՀ ամփոփման համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրության մասնակիցների կեսից ավելիի քվեն, ինչը բավականաչափ ուրախացրել է ադրբեջանաթուրքական կողմին: Անգամ պետական ԶԼՄ-ներն են դրա մասին խմբագրականներ հրապարակում:
Հունիսի 20-ին և դրանից հետո ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները, որ այս ընտրություններում բանակն օգտագործվել է իշխանության կողմից, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը համարում է «դատարկ բան» և նպատակահարմար չի համարում մեկնաբանել:
«Ես Tert.am-ին հարցազրույց էի տվել, որտեղ ասել էի, որ ոստիկաններն ավտոբուսով եկել են ընտրատեղամաս։ Հիմա ինձ Քննչականից ասում են, թե ես ասել եմ, որ ոստիկանններին ուղղորդել են, ես էլ բացատրեցի, որ նման բան չեմ ասել, լրագրողը հարցրել է՝ ուղղորդե՞լ են, ես էլ պատասխանել եմ, որ ավտոբուսով են բերել»,- նշեց Հրանտ Ավետիսյանը՝ մանրամասնելով, թե ինչու են իրեն կանչել Քննչականից։
Հունիսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը, գրում է Коммерсантъ պարբերականը, որի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը փորձել է հասկանալ, թե դա ինչ հետևանքներ կունենա երկրի, տարածաշրջանի և ռուս-հայկական հարաբերությունների համար:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը:
Կայքը գրում է, որ Հայաստանի՝ ընտրություններում հաղթած քաղաքական գործչի առջև 3 խնդիր է դրված, և դրանցից առաջինը Երևանի կողմից պատերազմի արդյունքներով իր վրա վերցրած քաղաքական պարտավորությունների կատարումն է՝ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերն ավարտին հասցնելը և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը:
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի հերթական փորձը:
էդուարդ աղաջանյան անունով ոչնչատեսիլ մի ստահակ, հավանաբար ոգևորված պաղպատյա մանդատի էֆեկտից, ինքնախոստովանական գրառում է արել․ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։
Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) զինծառայողներն «ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երեք խումբ» են մերկացրել եւ վնասազերծել Իրանի հյուսիս – արեւմուտքում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը:
Ի վերջո, մենք ցանկանում ենք ունենալ օրենքը պաշտպանող երկիր, որտեղ մարդիկ հավասարապես պատասխանատու են օրենքի առջև և միաժամանակ ունեն իրավունքներ. մենք ուզում ենք ունենալ հասարակություն, որը օրինապաշտ է, հանդուրժող է, բարեսիրտ ու մարդասեր»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:
կապիտուլյանտը երեկ ձեռք էր մեկնում հրապարակից ոչ թե համերաշխության, այլ նռնակ նետելու համար»:
«Անկասկած, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան»,– ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասպես արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք իրենց օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու հարցը։
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
Արդեն պատմություն դարձած խորհրդարանական ընտրությունները տվեցին շատ հարցերի պատասխաններ ու ամեն ինչ դրեցին իրենց տեղում, ցրեցին միֆեր ու տիեզերական արդարության բռունցքով նոկաուտի ենթարկեցին քվեարկությանը մասնակցած մոտ 32% ՀՀ քաղաքացիների:
«Միանշանակ մեկ բան կարող եմ ասել, որ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, շատ ավելի ուժգին և խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով։ Առաջինը երկրի համար 1 ամբիոնն է, որը հնարավորություն է տալու վերհանել ներկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը, հատկապես գնումների գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում․ մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»։
ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) բանակցություններ են սկսել ԴԺՀ-ի տարածքում «Արեւմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ:
Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: