«Նոր ընդդիմության փիարշչիկնե՛ր, լսե՛ք ինձ, այս մի «տառապանքս» 30 տարվա փորձ ունի»․ Ռուզան Խաչատրյան

Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բան ունեմ ասելու նոր ընդդիմությանը։

Ալենի ու ՔՊ վոժդերից մյուսի չագուչների՝ քամու դեմ թարմ ճոճումները հիշեցնելով («բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք հայ ժողովրդին…», «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»)… Չնայած կարծում եմ, որ իրական հեղինակը գլխավոր վոժդն է, ամեն դեպքում, ձեզ ասելիքս սա է, ընդդիմության փիարշչիկնե՛ր.

Լավ է, որ դուք ձեր քարոզչությունը քաղաքակիրթ, գեղեցիկ, ինտելեկտուալ, իրավական, կուռ տրամաբանության մեթոդներով եք տանում։ Դա լավ են հասկանում նաև մի եսիմինչ կրթություն չունեցող, բայց ազնիվ նվիրյալները։ Բայց հայտնի կատեգորիան՝ ոչ։ Դա շարունակե՛ք հասկացողներիս, ինչպես նաև տափկնոցի խաղացող Արևմուտքի համար, որ հետո չասեն՝ …

Բայց դուք ձեր այդ պայքարով սրանց մեթոդների ֆոնին նույնն եք անում, ինչ ավտոմատով իր վրա հարձակվողի դեմ շերեփով կռվի դուրս եկողը։ Այդպիսով, սա հողմաղացների դեմ պայքար է դառնում։ Ցանկացած հակառակորդի դեմ պետք է նույն զենքով պայքարել։

Ի՞նչն է ձեզ խանգարում, որ, դուք էլ, օրինակ, տիգրովկայով կանանց ու կյանքում բանակ, մարտի դաշտ չտեսած, բայց կամուֆլյաժը հագից գիշերն անգամ չհանող տղամարդկանց շրջանում ճշմարտանման ու անհավատալի բամբասանք տարածեք իրենց կուռքերի մասին։ ՀՀՇ-ից են էդ մեթոդը ներդրել ժամանակին, երբ ինտերնետ չկար իսկի։ Անուններ չնշեմ, թե ինչ քաղաքական ու բիզնես գործիչների, որոնք մրցակից էին, նման բամբասանքով հոշոտեցին։

Բայց գիտե՞ք, թե նման բամբասանքները գնչուական փոստի բոլոր կանոններով ո՜նց են տարածվում, ու որոնց 100 տոկոս ճշմարտացիության համար ոնց են երդում ուտում էս կարգի մարդիկ։ Մենք արդեն գժվեցինք էստեղ-էնտեղ նրանց ստերը տրամաբանությամբ հերքելով։ Օգուտ չի տալիս։ Իրենք սուտ բամբասանքով են կայֆ ստանում։ Ուրեմն, ով ձեզ խանգարում էր, նա էլ ձեզ կօգնի. բիոզանգվածի էն մասը, որը փողով պատվերի վրա նստած չի, և նրանք շատ-շատ են, աշխարհի բոլոր ծայրերում պարապ նստած՝ նման թեմաների է սպասում։

Հաստա՛տ եմ ասում, չափազանց ազդեցիկ է. գիտե՞ք, թե էս պատերազմից հետո քանի մարդու և քանի անգամ եմ փորձել ապարդյուն համոզել, որ ոչ թե հաղթել ենք, այլ պարտվել… Դա հազարավոր ասածս դեպքերից միայն մեկն է։

Նոր ընդդիմության փիարշչիկնե՛ր, լսե՛ք ինձ, այս մի «տառապանքս» 30 տարվա փորձ ունի։

Տեսանյութեր

Լրահոս