Բառնաբի Ջոյսը պաշտոնաթողությունից հետո երեք տարի անց կրկին դարձավ Ավստրալիայի փոխվարչապետ

Բառնաբի Ջոյսը, որը նախօրյակին վերադարձրել է Ավստրալիայի Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնը, հունիսի 22-ին նշանակվել է երկրի փոխվարչապետ: Ինչպես նշում է The Australian հրատարակությունը, քաղաքական գործիչը երդում է տվել Ավստրալիայի գեներել-նահանգապետ Դեւիդ Հեռլիին։

Թերթի տվյաներով՝ 52-ամյա Ջոյսը, որը փոխվարչապետի պաշտնն զբաղեցրել է այն համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է Ազգային եւ Լիբերալ կուսակցությունների (կառավարող Լիբերալ-ազգային կոալիցիայի մասնակիցների) կողմից, նաեւ ստացել է ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ տարածաշրջանային զարգացման նախարարի պորտֆելը: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, որը կարանտինում է մնում Մեծ Բրիտանիա կատարած ուղեւորությունից հետո, տեսակապով շնորհավորել է իր նոր տեղակալին եւ նշել, որ «անհամբեությամբ սպասում է սերտ համագործակցության»: «Մեր ուշադրությունը նախկինի պես կկենտրոնանա երկու ուղղությոններով. (ավստրալացիների) կյանքերի պաշտպանություն եւ երկրի տնտեսության պաշտպանություն, ուստի մենք կշարունակեք կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման արշավը եւ կարագացնենք երկրի տնտեսական վերականգնումը (…) համավարակից հետո»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ջոյսը, որն Ավստրալիայի փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2016 թվականից, հարկադրված էր պաշտոնաթող լինելու եւ հրաժարվելու կուսակցության առջնորդը լինելուց 2018 թվականի փետրվարին աղմկահարույց սկանդալի պատճաով՝ կապված սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ: Եվս մեկ պատճառ, որը դրդել էր թողնել պաշտոնը, դարձել էր Ավստրալիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները, որոնք պարզել էին, որ Ջոյսը հեռացել է կնոջից (նրանք չորս դուստր ունեն)՝ ըստ որում չձեւակերպելով ամուսնալուծությունը, եւ սիրուհի ունի, որը նրա ստորադրյալներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս