Բաժիններ՝

Խաբարովսկում սկսվել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների շուրջ բանակցությունները

ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) բանակցություններ են սկսել ԴԺՀ-ի տարածքում «Արեւմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ: Այդ մասին հաղորդել է ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը։

«Խաբարովսկում ՉԺԱԲ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ են սկսվել «Արեւմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժություններին ԱՌՕ-ի ստորաբաժանումների մասնակցությունը կազմակերպելու շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ մինչեւ շաբաթվա վերջը կողմերը կհամաձայնեցնեն ռուսաստանյան զորակազմի ՉԺՀ ժամանելու կարգը, զորավարժությունների պլանը եւ նյութա-տեխնիկական ապահովման կարգը:

«Նախնական կարգով ԱՌՕ-ից վարժանքներին կմասնակցեն մոտոհրաձգային միավորման անձնակազմը՝ մինչեւ գումարտակը ներառյալ, օպերատիվ-տեխնիկական օդուժի ստորաբաժանումները, բանակային օդուժի համահավաք ջոկատը»,-ասել է ԱՌՕ-ի միջազգային ռազմական համագործակցության պետ գնդապետ Իվան Տարաեւը, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը: Ըստ պլանի, վարժանքները կանցկացվեն 2021 թվականի երկրորդ կեսին ՉԺՀ-ի Նինսյա Հուեյի ինքնավար շրջանի ՉԺԱԲ-ի զինափորձարանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս