«Սրանք ուղղակի վտանգ են ՀՀ–ի համար, և այդ սպառնալիքը պետք է հեռացվի»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանությունների մասին

«Անկասկած, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան»,– ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասպես արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք իրենց օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու հարցը։

«Ես դրա համար սկզբում բերեցի Սեյրան Օհանյանի համեմատությունը, որ նպատակը ամբողջական հաղթանակ կրելն է, մենք վերցրել ենք առաջին խրամատները և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը։ Այո՛, դրա համար, դուք կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ո՛չ, գնում ենք երկրի համար պատասխանատվություն կրելու։ Իմ օրակարգից այդ հարցը կարող է դուրս գա, եթե այս իշխանությունները հրաժարական տան, դուրս գան, և մենք հասկանանք, որ ինչ-որ ազգային իշխանություն է եկել։ Եթե նման բան կատարվի, ես ինձ ազատ մարդ կհամարեմ, կզբաղվեմ իմ գործունեությամբ, բայց սրանք ուղղակի վտանգ են Հայաստանի Հանարապետությանը և իրենց ամբողջ գործունեությամբ իրենք ապացուցել են, որ վտանգ են, ուղղակի վտանգ են, սպառնալիք են Հայաստանի Հանրապետության համար, և այդ սպառնալիքը պետք է հեռացվի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս