«Արդյո՞ք կհաջողվի փրկել գոնե մի մասին, թե՞․․․»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչո՞ւ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:

Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում:

Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան:

Սրա իրական, խորքային պատճառները նույնպես դեռ պետք է ուսումնասիրվեն:

Մնում է նաև պարզել, թե արդյո՞ք կհաջողվի փրկել գոնե մի մասին՝ վերադարձնելով նրանց նորմալ բնական վիճակի՝ «ջրի» մեջ, թե՞ 4500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այլևս դատապարտված է մահանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա սեփական սխալների, բարդույթների, միֆերի և ապրածի ծանրության տակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930