«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի ու Օնիկ Գասպարյանի միջև եղած խոսակցությանը, որը հաստատել է նաև Սերժ Սարգսյանը։
Նոր ուսումնական տարում Վրաստանի 126 դպրոցներ առաջին դասարանցիներ չեն ունանա: Այդ մասին հաղորդել է կրթության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել». Նիկոլ Փաշինյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի 7 օրերը՝ նշելով, որ այն բոլոր ծրագրերն ու գործողությունները, որոնք իրականացնում է դաշինքը քաղաքացիների հետ շփումների համար՝ հաջողության են հասնում։ Եվ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների ու աջակիցների թիվն անշեղորեն աճում է։
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավի 7-րդ օրը սկսեց Նոր Նորք վարչական շրջանից։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե ընտրություններից հետո կյանքի կոչվի իրենց ներկայայցրած օրակարգը, ապա ռազմագերիների խնդիրը կարող է արագ լուծվել։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Առաջիկա նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում, առողջ եւ օրինական մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ Աբրոլրեզ Ռախմանի Ֆազլին, հաղորդում է IRNA-ն:
«Մի անգամ գոնե մի փաստաթուղթ պե՞տք է ցույց տա, թե՞ չէ, հավայի խոսում է, երբ ասում ես՝ դե թուղթը ցույց տուր, ասում է՝ հետո ցույց կտամ։ Թող հիմա ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների համար։ Անկալվների մասին բանակցություններ չեն կարող հիմա լինել, բացարձակապես։ Այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն 5 հազար զոհ կա, այդ թվում՝ քո երեխան։ Ախր, թող փորձի դեռ դրանց պատասխանը տա, նոր սկսի հետո բանակցություններ վարել»։
Հունիսի 12-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի առաջնագծամերձ չորս գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի հիմնախնդիրներին ու առկա իրավիճակը քննարկելու բնակիչների հետ:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Նոյեմբերյանում են. ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ համայնքի «Խաչերի գլուխ» կոչվող վայրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:
Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով:
Քարոզարշավ օր 7. Փաշինյանը Եղվարդում է.ՈՒՂԻՂ
Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․«Բարի լույս Հայաստան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հարկատուների հաշվին աշխատող Հանրայինը գրաքննություն է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած նախընտրական հոլովակները եւ մերժել է դրանց հեռարձակումը։ Նման քայլը պետք է որակել որպես ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ ակնհայտ ու անթաքույց խտրականության դրսևորում: Նման կերպ հանրայինը սահմանափակում է քաղաքական ուժի խոսքի իրավունքը:
Վերջին 13 տարում նկատելիորեն մեծացել են Թուրքիայից կիսաավտոմատ ատրճանակների, կիսաավտոմատ հրացանների և որսորդական հրացանների արտահանման ծավալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:
Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ավարտվեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան` Թբիլիսի-Բաքու-Երևան երթուղով։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Երևանում մեկ անգամ ևս ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց վերադարձից հետո հայտարարություն է տարածել։
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվա-ապրիլ ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 22.5%-ով՝ հասնելով 9.1 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը:
Հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory), հիմնվելով սեփական ալգորիթմի վրա, ներկայացրել է Եվրոպայի լավագույն 5 լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը:
Հայտնի ինսայդեր Իվան Բլասը հրապարակել է Samsung-ի նոր սմարթֆոնի՝ Galaxy S21 FE-ի պաշտոնական պատկերները, որոնք կդառնան S21 ֆլագմանի էժան տարբերակը:
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Քոթս քաղաքի բնակիչը 3 շաբաթ ման է եկել ամենուր՝ առանց իմանալու դրամապանակում առկա 1 միլիոն դոլարի մասին: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում տալով UPI գործակալությանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: