«Պետական համակարգում 40 միլիոն դոլարի պարգևավճար է տրվել 2020 թվականին». Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի ու Օնիկ Գասպարյանի միջև եղած խոսակցությանը, որը հաստատել է  նաև Սերժ Սարգսյանը։

«Երեկ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ իր և Օնիկ Գասպարյանի միջև խոսակցություն եղել է, որի նախաձեռնողը եղել է  Օնիկ Գասպարյանը։ Այդ խոսակցության ժամանակ Օնիկ Գասպարյանը պատմել է, որ այս կապիտուլյանտի պատճառով  մենք մեր երկրից պատրաստվում ենք հանձնել 288 քառակուսի կիլոմետր տարածք Սյունիքում։ Ինչին ի պատասխան՝ նախագահը Օնիկ Գասպարյանին հորդորել է չպղծել գեներալի ուսադիրները և չկատարել նմանօրինակ ազգադավ գործողություններ»,- նշեց Հայ Մամիջանյանը։

Նա նաև շեշետեց, որ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ Առաջին և Երկրորդ նախագահների ժամանակ էլ, երբևէ չի քննարկվել անկլավների հարց։

Նա նաև ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ևս երեկ բացահայտում է արել՝ հայտարարելով, որ պատերազմի ընթացքում, երբ հայ ժողովուրդը, սփյուռքը կանգնած էր և կոպեկ առ կոպեկ հավաքում էր բանակին, տեղահանվածներին սատարելու համար, իշխանությունները պետական աշխատողներին բաժանել են 40 միլիոն դոլար պարգևավճար։

«Սա զարմանալու չէ այդ մարդկանց խմբից, երբ պատերազմի օրերին գնում էին Արցախ, գիշերապահիկ ու օրապահիկ էին ստանում ԱԺ բյուջեից։ Բայց ամեն դեպքում կան սրիկայության նշաձողեր, որոնք սրա համար նույնիսկ անհասանելի են»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս