Բաժիններ՝

Ֆոդենը թոփ 5 առաջնությունների ամենաթանկ խաղացողն է, Հոլանդը՝ 4-րդը, Մբապպեն՝ 12-րդը

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory), հիմնվելով սեփական ալգորիթմի վրա, ներկայացրել է Եվրոպայի լավագույն 5 լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը:

Լավագույն հնգյակում ընդգրկված էին «Մանչեսթեր Յունայթեդի» երեք ֆուտբոլիստներ, իսկ լավագույն տասնյակում ընդգրկված էին Պրեմիեր լիգայի հինգ խաղացողներ:

Նկատենք, որ հարձակվողներ Լիոնել Մեսսին («Բարսելոնա») ու Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս») չեն ընդգրկվել ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ 100-ում:

Քսան ֆուտբոլիստներ գնահատվել են ավելի քան 100 միլիոն եվրո.

1. Ֆիլիպ Ֆոդեն (190,2 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»):

2. Մեյսոն Գրինվուդ (178 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ»):

3. Մարկուս Ռեշֆորդ (159,1 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ»):

4. Էրլինգ Հոլանդ (155,5 միլիոն եվրո, Դորտմունդի «Բորուսիա»):

5. Բրունո Ֆերնանդես (154,3 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ»):

6. Ֆրենկի դե Յոնգ (138,7 միլիոն եվրո, «Բարսելոնա»):

7. Պեդրի (133,2 միլիոն եվրո, «Բարսելոնա»):

8. Ալֆոնսո Դեյվիս (131,6 միլիոն եվրո, «Բավարիա»):

9. Ժոաո Ֆելիքս (127,8 միլիոն եվրո, «Ատլետիկո»):

10. Մեյսոն Մաունթ (123,6 միլիոն եվրո, «Չելսի»):

11. Ջեյդոն Սանչո (120,8 միլիոն եվրո, Դորտմունդի «Բորուսիա»):

12. Կիլիան Մբապպե (118,3 միլիոն եվրո, ՊՍԺ):

13. Ֆեռան Տորես (118 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»):

14. Կայ Հավերց (116,5 մլն եվրո, «Չելսի»):

15. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (115 միլիոն եվրո, «Լիվերպուլ»):

16. Ռուբեն Դիաս (114,4 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»):

17. Տիմո Վերներ (108,9 մլն եվրո, «Չելսի»):

18. Վինիսիուս Ջունիոր (104,4 միլիոն եվրո, «Ռեալ»):

19. Բերնարդո Սիլվա (104,2 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»):

20. Բուկայո Սակա (104 միլիոն եվրո, «Արսենալ»):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս