Սրանք սովորական ընտրություններ չեն։ Աննախադեպ են։ Այս ընտրություններին ուղղակի և անուղղակի ձևով մասնակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։
Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր անօրինությունները, պետական աշխատողների վրա ճնշումները և պետական ռեսուրսների չարաշահումը:
Խոսքը քաղաքականության ու քաղաքական գործիչների հիմնական գործիքն է։ Նաև նրանց արածի ու չարածի, կենսագրության, հպարտության ու ամոթի կենդանի վկան։ Խոսքը նաև զենք է հակառակորդներին խոցելու ու սեփական ես-ը բարձրացնելու ճանապարհին։
Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ասֆալտի վրա դարձել է դոլարային միլիոնատեր:
«Հետաքննություն արեք, փորձեք հասկանալ, օրինակ՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին «Հայկական ժամանակ» թերթը քանի չհրկիզվող պահարան ուներ»,- 5-րդ ալիքում հաղորդման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ շարունակելով։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտը հաստատել է, որ իշխանության մնալու դեպքում ՏԱՎՈՒՇԻՑ ու ԱՐԱՐԱՏԻՑ հողեր է հանձնելու թշնամուն, այդ թվում՝ Հայաստանն արտաքին աշխարհին կապող վերջին անկախ ճանապարհը դեպի Վրաստան»։
«Ես նիկոլին լավ եմ ճանաչում… 3 տարի ուսումնասիրել ու հետևել եմ իր բոլոր քայլերին, խոսքերին, ժեստերին ու ինտոնացիաներին:
Արծվաշենի անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, պետք է էդ անկլավը փոխանակվի անկլավի հետ. Նիկոլ Փաշինյան
«Սա շատ կարևոր ձայնագրություն էր. ես հասկանում եմ, որ քաղաքական, տեղեկատվական նշաձողը երբեմն շատ է իջնում, և մարդկանց ակնկալիքներն այլ կարող էին լինել: Ես չեմ զարմանnում, որ նիկոլականները հրճվանքից, որ 18 + տեսանյութ չէ՝ ինչպես ակնկալում էր հասարակությունը, այդ ձայնագրությունը փորձում են հօգուտ իրենց որակել. դա հերթական անբարոյականությունն է իրենց կողմից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել: Պաշտոնական Բաքուն հայ գերիներին ներկայացնում է որպես «դիվերսանտ»: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը:
Նա, դիմելով հավաքվածներին, կրկին առաջ քաշեց թեզը, թե «թավիշը» փոխարինելու են «պողպատով»: Փաշինյանը առիթը բաց չթողեց անդրադառնալու մամուլին, որի ներկայացուցիչների աշխատանքը, ինչպես պարզ դարձավ խոսքից, չի բավարարում Փաշինյանին:
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Աբովյան քաղաքում. ՈՒՂԻՂ։
Նիկոլ, դու անբարոյական ես, և դրա մասին է վկայում նաև այս երկու էջանոց փաստաթուղթը. Արմեն Աշոտյան
«Ինձ համար նաև ակնհայտ է, որ եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը, և շատ կարևոր է, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ մի բևեռ չտարվի անհատական խաղով. ֆուտբոլից գիտենք, որ անձնական խաղը սիրուն է, դրիբլինգը լավն է, բայց միշտ չէ, որ ավարտվում է գոլով. մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,- եզրափակեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
«Իմ ու Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին պարզաբանում կտամ. ընտանեկան խոսակցություն կունենամ»
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի այս ընթացքում որևէ օր չի անդրադարձել Արցախի ապագային, չի խոսել այն մասին, թե ինչպես է պատկերացնում Արցախի հետագան և առհասարակ ինչպես է պատկերացնում Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Սա չի՞ նշանակում, որ ներկայիս իշխանությունը հրաժարվել է Արցախից, այս հարցն այսօր 168.am-ն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանին։
«Ո՞նց կարելի է այդպես վարվել հայ զինվորի հետ․․․ ո՞նց»․ Սերժ Սարգսյան
Այսօր Եռաբլուրում Շահբարյան Տիգրանի 20-ամյակն էր…Տիգրանին շատերդ եք ճանաչում, նրա պատմությունը ձեզ ներկայացրել եմ։
Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ բակերում շրջելիս ու ծրագրից խոսելուց առաջ հետաքրքրվեց. «Բարև, ժողովուրդ ջան, ո՞նց եք, քնած մարդ հո չկա՞: Լա՞վ եք: Ապա հայտնեց, որ եկել են իրազեկելու մի շատ կարևոր իրադարձության մասին՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որովհետև Հայաստանը խորը ճգնաժամ մեջ է, դարձել է հետպատերազմյան ճգնաժամային երկիր»:
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր մարզային այցերի ընթացքում քաղաքացիները դժգոհել են վարչապետի պաշտոնին հավակնողների, նրանց թիմակիցների բառապաշարից, հռետորաբանությունից:
Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր:
Արթուր Վանեցյանը բարի է, բայց ինքը չէ ձայնագրություն տրամադրողը. Արմեն Աշոտյան
«Եթե ձայնագրություն հրապարակելը վատ է, գարշելի է, զիբիլ է, ապա, հարգելի 1-ին նախագահ, ինչո՞ւ ես ուզում, որ Նիկոլը ձայնագրություն հրապարակի։ Մենք քեզ հավատում ենք, պետք չի, որ Նիկոլը նման գարշելի բաներ անի։ Իսկ եթե ձայնագրությունը լավ է, ուրեմն լավ է»,– նկատեց Արմեն Աշոտյանը։
Ասում են՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու. Արմեն Աշոտյան
Նրանք, ովքեր հունիսի 20-ին կգնան Նիկոլին ընտրելու՝ հիշեք
2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է սրում իրավիճակը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարություններում սպառնում է ընտրվելու դեպքում քաղաքական և քաղաքացիական վենդետաներ անել, «մեյիդ» փռել, թավիշը փոխել պողպատե հեղափոխությամբ, նաև անվանական վիրավորական արտահայտություններ է հնչեցնում իր ընդդիմախոս մրցակիցների հասցեին, ո՞րն է դրա նպատակը, այսպես պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ պատերազմ հայության գլխին բերել է։
«Ես ուզում եմ Հայաստանում այդպիսի իշխանություն, 18 տարի անց, երբ նրա որդին մնացածի որդիների նման կգնա բանակ, կծառայի խաղաղ, կունենա լավ, պլոճիկով իշխանություն, ոչ թե ֆալցետով հանրապետությունունով մեկ ղժղժացող իշխանություն։ Ես նրան այդպիսի մաղթանք կհղեմ»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Այս հակահայկական փաստաթղթին հայկական պատվիրակը վետո չի դրել. Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակում
«Դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտիություն իմ ընտանիքի անդամի, բարեկամի, հարազատի կողմից». Ռոբերտ Քոչարյան