Հունիսի 20–ը Հայաստանի անկախության 2–րդ հանրաքվեի օրն է. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է. «Սրանք սովորական ընտրություններ չեն։ Աննախադեպ են։ Այս ընտրություններին ուղղակի և անուղղակի ձևով մասնակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։

Ընտրություններին մասնակցում են Եռաբլուրում թաղված մեր տղաները, որոնք աղմկոտ լռությամբ պարտադրում են չսխալվել։

Չեն մասնակցում գերիները, որոնց Նիկոլն առաջարկում է մեկ–երկու ամիս էլ տանջվել՝ այդ ընթացքում «որդուս մատաղ կանեմ» թատրոնը բեմադրելով։

Հունիսի 20–ին կորոշվի, թե արդյոք

* կապիտուլյացիան շարունակվելո՞ւ է, թե՞ կարողանալու ենք արժանապատիվ խաղաղություն հաստատել,

* նոր գերիներ ենք ունենալու ու եղածներին էլ հետ չենք բերելո՞ւ, թե՞ պետական ինստիտուտները զբաղվելու են գերիների հարցով ու մեր սահմանները պաշտպանված դարձնեն,

* Հայաստանում խորանալո՞ւ է քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամը, պետական կառավարման ճգնաժամը, թե՞ դուրս ենք գալու այս մղձավանջից ու ցնցումածին վիճակից,

* Հայաստանը արհամարհվելո՞ւ է մեր դաշնակիցների, բարեկամների կողմից, շարունակի փլուզվել ու վերանալ քարտեզի վրայից, թե՞ պահելու ենք պետականությունն ու ոտքի կանգնենք։

Հունիսի 20–ին անկախության 2–րդ հանրաքվեն է լինելու։ «Ո՛չ» ասենք չդադարող պարտությանը, և «Այո՛»՝ Հայաստանին։

Քվեարկենք, որ Հայաստանն ու Արցախն ապրեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս