Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ եթե պետք լինի, այնքան հեղափոխություն կանեն, մինչև էլիտաները խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Նոր Հաճընում. ՈՒՂԻՂԼ
«Ծափ տվե՛ք, արա». քաղաքացիներից պահանջում են ծափահարել Փաշինյանին
ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայան, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները:
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն:
Արցախում հունիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։
Նկարում Արևմտյան Հայաստանի Մշո Սբ. Կարապետ վանքի՝ շինանյութի վերածված արձանագիր տապանաքարն է ներկայիս Մուշի թուրք-քրդական գյուղերից մեկում։ Տապանաքարը, որը չի կարող կարդալ այս քուրդ կինը, Ս. Կարապետ վանքի լուսարար Տ. Թադէոս ծ. վարդապետի շիրմաքարն է։ Սա մեր կորուսյալ հայրենիքի լուռ վկայություններից է։
Առանց կոդեր: Գրում եմ պարզ ու մանրամասն: Վաղը, հունիսի 12-ին Վիեննայում պետք է կայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների 6րդ փուլը, որտեղ քննարկվելու են 1500-ից վերջին 500 պատժամիջոցների չեղարկման հարցը:
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը Երևանում․ ՈՒՂԻՂ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Լաբուն» (USS Laboon) էսկադրային ականակիրն ուղեւվորվում է Սեւ ծով՝ տարածաշրջանի ծովում անվտանգության ապահովման գործողությունների իրականացման համար:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել, հերիք չէ, հիմա էլ շարունակում է իր ծուռ և անիմաստ նախընտրական քարոզչությամբ անել այն, ինչ դեռ չի հասցրել անել…
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 52-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 22-ամյա ուղևորուհի Սյուզաննա Գրիգորյանը մահացել է:
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 555-ի:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Եղվարդում. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարները հունիսի 11-ին G7-ի ձեւաչափով բանակցությունների կհավաքվեն Անգլիայի հարավ-արեւմուտյան Քոռնուոլի կոմսության Քարբաս-Բեյ առողջարանում։
Դիպուկահարներ՝ Դիլիջանի շենքերի տանիքներին, Փաշինյանին են սպասում:
168.am-ի տեղեկություններով` այս պահին 3 ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Սյունիքի մարզ է մեկնում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարմիր տարբերանշանը Թուրքիայում արտադրվող ապրանքների համար մշակված տարբերանշանն է: Այն փակցվում է ներքին և արտաքին սպառման համար նախատեսված ապրանքների վրա: Թարգմանաբար նշանակում է «տեղական կամ հայրենական արտադրություն»:
Առնվազն 18 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Դիլիջանի կենտրոնում՝ շենքերի տանիքներին, ոստիկաններ կան. Փաշինյանին են սպասում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայի հարցում, Լիբիայում, որի հարցով Թրամփի օրոք անգամ չէր էլ հետաքրքրվում: ԱՄՆ-ի նոր վարչակարգն ի տարբերություն նախկինների, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ և, ըստ Չավուշօղլուի, ԱՄՆ-ն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլև Միջերկրականից մինչև Սև ծով, մինչև Կովկաս մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն ունի:
News.am–ը գրում է, որ խմբագրությունը, արդեն որերորդ օրն է, տեղեկություններ է ստանում, այն մասին, որ մարզպետարանները քաղ․իրավական պայմանագրերով, աշխատանքի են գրանցում «ՔՊ» նախընտրական շտաբների պատասխանատուներին։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է քաղաքացիների կոնկրետ խմբի ընտրական իրավունքի զանգվածային խախտում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից։