Ղարաբաղում յուրաքանչյուր բնակիչ պետք է հասկանա, թե ինչ է լինելու, եթե 4.5 տարի հետո Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահներից, եթե այս հարցը չլուծվի, հետո փաստի առաջ ենք կանգնելու. Ռոբերտ Քոչարյան
Երբ խոսում եմ ներդրումների մասին, նկատի ունեմ կոնկրետ ներդրումներ տնտեսության մեջ, բիզնես ոլորտ, ձեռնարկություն, գյուղատնտեսություն, իսկ այն, ինչ դուք ասում եք, դա գումարային ներհոսք է, ներդրումներ են ուրիշ նպատակի համար. առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին տարիներին, ներդրումները բերվեցին և անհասկանալի գործունեություն ծավալվեց, ինֆորմացիա հավաքեցին, ժողովրդի մոտ «ուղեղեի լվացում» կատարվեց, պետք է ստեղծել համակարգ, որը կկառավարի գումարների ներհոսքը ո՞ր կազմակերպությանն է գնում, ի՞նչ նպատակների համար և ո՞նց են օգտագործելու:
Նրա խոսքով՝ տարբեր երկրներ հարցի տարբեր լուծումներ են տվել, օրինակ` Միացյալ նահանգներն ունի ամենից խիստ օրենքը և միացյալ նահանգներն այն կազմակերպություններին, որոնք դրսից ֆինանսավորում են ստանում, անվանում են՝ օտարերկրյա գործակալ: Ռուսաստանն, երբ գրեթե կրկնօրինակեց այդ օրենքը՝ մեծ քննադատության արժանացավ.
«Պետք է ինչ-որ բան անել, որ երկիրը փոքր է և բավական փոքր գումարներով կարելի է երկիրը խառնել: Հատկապես մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ բավական մեծ երկրների շահերին նաև ոնցոր թե մենք խանգարում ենք»,– ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ պետք է այդ հանգամանքը գիտակցենք, և քայլեր ձեռնարկվեն՝ նվազագույնի հասցնելով հնարավորությունը, որ մեզ կարող են մեղադրել, թե դա ժողովրդավարությունը սահմանափակելու ճանապարհ է.
««Ազատություն ռադիոկայան»-ի գործունեությունը ․․․ այն ֆինանսավորվում է Միացյալ նահանգների բյուջեից, բայց ոչ ամերիկյան սկզբունքների համահունչ քարոզչություն տանել մեկ քաղաքական ուժի օգտին, ուղղակի աննախադեպ է և համարել, որ սա ժողովրդավարությունն ամրապնդելու համար է, ոչ իհարկե՝ սա ուղիղ քաղաքական նպատակներ հետապնդող գործիք է: Երբ իրենց դա ասում ես, բացատրություն չունեն, բայց շարունակում են անել այն, ինչ անում են: Ես խնդիրը տեսնում եմ, և պետք է լուծումներ գտնել և պետք է վճռական լինենք չպետք է մտածենք, որ մեկը Բրյուսելից կգա կասի՝ այս ի՞նչ եք անում, պետք է ասենք, որ մենք արդեն այս փորձն ունենք և ոչ մեկին թույլ չենք տալու երկիրը խառնել»:
Անդրադառնաով հարցին, ո՞րն է իրենց տեսլականը, Արցախում խաղաղապահների հեռանալուց հետո, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հայտարարության մեջ գրված է, որ 4 տարի 6 ամիս հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել խաղաղապահների ծառայությունից, իր մոտ հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու, և այդ հարցի պատասխանն ինքը չունի.
«Այս հարցով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունը ամեն օր և առնվազն մինչև տարվա վերջ պետք է Ղարաբաղում յուրաքանչյուր ապրող բնակիչ հասկանա հետո ի՞նչ է լինելու, եթե թողենք ու երեք տարի հետո փաստի առաջ են կանգնելու: Պարտադիր պետք է վերականգնվի բանակցային գործընթացը, ենթադրաբար դա պետք է լինի Մինսկի խմբի շրջանակում, հիմա եթե Ռուսաստանը այս նախաձեռնությունն իր վրա է վերցրել, հայտնի պատճառներով, եթե ֆորմատը պետք է փոխվի, ուրեմն Ռուսաստանը պետք է լինի հիմնական շարժիչ ուժը, որն իր վրա է վերցնում նաև բանակցային գործընթացը: Ցանկալի է Մինսկի խումբը շարունակի, եթե ոչ՝ Ռուսաստանը, բայց պրոցես պետք է գնա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ դիվանագիտական գործընթացը շարունակվի, հակառակ դեպքում նույն ճգնաժամն ունենալու ենք 4,5 տարի հետո, որը շատ, հավանաբար, վերածվելու է հումանիտար ճգնաժամի»:
Նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, եթե խաղաղապահ զորքը չի մնում, ապա ի՞նչ է անելու. «Նույն օրը հավաքվելու ու լքելու են Ղարաբաղը, դրա համար հենց հիմա պետք է աշխատել, իսկ այս իշխանությունն ուղղակի ընդունակ չէ իրենց օրվա հարցով են զբաղված՝ ուրիշ հարց, ոնցոր, չկա այս երկրում»: