Բաժիններ՝

Ճապոնիայում մինչև ռեկորդային մակարդակ աճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկման կողմնակիցների թիվը

Ճապոնացիների առնվազն 43 տոկոսը նպատահարմար է համարում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելը՝ կորոնավիրուսի համավարակի իրադրության պատճառով: Այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք մայիսի 17-ին հրապարակել է Asahi թերթը:

Դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին ժամանակամիջոցում: Ապրիլին եւ մարտին Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու տարբերակին հավանություն է տվել հացման մասնակիցրների համապատասխանաբար 35 եւ 33 տոկոսը: Օլիմպիական խաղերի ամենից շատ հակառակորդներ կան 60 տարեկանից բարձր տարեցների թվում՝ 54 տոկոս: Միեւնույն ժամանակ ճապոնացիների 40 տոկոսն արտահայտվել է մրցումների կրկնական հետաձգման օգտին՝ 6,6 տոկոսային կետով ավելի, քան ապրիլին: Ըստ որում Ճապոնիայի այն բնակչների քանակն, ովքեր պաշտպանում են այս ամռանը Խաղերն անցկացնելու՝ կառավարության եւ կազմկոմիտեի ձգտումը, մեկ ամսում կրճատվել է կիսով չափ՝ 28 տոկոսից մինչեւ14 տոկոս: Հարցումը կատարվել է մայիսի 15-ին եւ 16-ին շարժական, ստացիոնար հեռախոսնեով, ինչպես նաեւ ինտերնետով:

Հարցմանը մասնակցել է շուրջ 1,5 հազար մարդ: Տոտոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականաի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տաով եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Մարտի 20-ին կազմակերպիչները վրջնականապես որոշորել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների: Ճապոնացի հանդիսականներին թույլ տալու որոշումը պետք Է ընդունվի հունիսին՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս