«Ժամանակը մեր դեմ է աշխատում»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։

Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։

Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։

Ժամանակը մեր դեմ է աշխատում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31