
Արագ պատրաստվող աղցան՝ տոնական սեղանի համար

Բաղադրիչներ
1. Խոզապուխտ – 200 գ
2. Շամպինիոն – 300 գ
3. Լոլիկ – 300 գ
4. Ձու – 3 հատ
5. Սոխ – 150 գ
6. Մայոնեզ
7. Աղ, սև պղպեղ
8. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և շամպինիոնները մանր կտրատել, խոզապուխտը և լոլիկները կտրատել խորանարդաձև:
2. Ձվերն անցկացնել քերիչով, սոխը տապակել բուսայուղով:
3. Ավելացնել սունկը, համեմել աղով և սև պղպեղով, տապակել մոտ 10 րոպե:
4. Սառեցնել, խառնել բոլոր բաղադրիչները, մայոնեզ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը