![](/banners/BeFunky-design.jpg)
Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով. Գարնոն հորդորում է բանակցել կարգավորման ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/1052418.jpg)
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակին:
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Կանադայի ԱԳ նախարարը: