ԱՄԷ-ն Իսրայելին ու պաղեստինին քաղաքական երկխոսության կոչ է արել
Միացյալ Արաբական Էմիրությունները կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները:
Մայիսի 15-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլա բեն Զայեդ ալ Նահյանը:
«ԱՄԷ-ն մտահոգված է Իսրայելում և Պաղեստինում բռնության շարունակական աճով: Միանում ենք մյուս երկրներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունը և ռազմական գործողությունները: ԱՄԷ-ն հորդորում է երկու կողմերին էլ քայլեր ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև սկսել քաղաքական երկխոսություն ու ցուցաբերել առավելագույն զսպվածություն»,- ասել է նա: