Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Արցախում ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 52 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 23 912-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 667 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։