Ֆրանսիական ապուր՝ հավով և պանրով
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 500 գ
2. Փափուկ պանիր – 200 գ
3. Կարտոֆիլ – 400 գ
4. Սոխ – 150 գ
5. Գազար – 150 գ
6. Կարագ՝ ըստ ցանկության
7. Աղ, սև պղպեղ
8. Կանաչի
9. Դափնու տերև – 3 հատ
10. Չորահաց
11. Հատիկ սև պղպեղ – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. 3 լիտրանոց կաթսայի մեջ դնել միսը և վրան ջուր լցնել: Հենց սկսի եռալ՝ ավելացնել 1 թ/գ աղ, 2 հատիկ պղպեղ, 2-3 հատ դափնու տերև: Եփել՝ եռալու պահից սկսած 20 րոպե, միսը հանել:
2. Կարտոֆիլը մաքրել և խորանարդաձև կտրատել: Գազարը քերել: Միսը կտրատել: Պանիրը խորանարդաձև կտրատել:
3. Եռացող արգանակին ավելացնել կարտոֆիլը և եփել 5-7 րոպե:
4. Այդ ընթացքում սոխը տապակել: Հալեցնել կարագը, սկզբում լցնել սոխը, հետո՝ գազարը: Մի փոքր աղ և պղպեղ ցանել: Պատրաստի սոխն ավելացնել ապուրին և եփել ևս 5-7 րոպե:
5. Այնուհետև ավելացնել միսը: Եփել 3-4 րոպե, ավելացնել պանիրը, լավ խառնել և անջատել կրակը:
6. Մատուցելուց առաջ զարդարել կանաչիով և չորահացով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը