Հնարավորություն կա քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների հետբերման հարցը․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը վերջնականապես կորսված է համարում Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, նա ասել է.

«Բոլոր տարածքների մասին վստահ չեմ ասի, բայց, կարծում եմ, ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ հնարավորություն կա, համենայնդեպս բանակցային գործընթացում, քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների հետբերման հարցը: Թե ինչ կարգավիճակով և ինչպես, դա շատ բարդ հարց է, բայց ես կարծում եմ, որ այստեղ որոշակի հնարավոր հեռանկարներ կան»,- ասել է Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս