Յուրա Մովսիսյանը և ևս 5 հայտնի ֆուտբոլիստներ, որ ավարտել են կարիերան 2021 թվականին
Իբրահիմ Աֆելայ – 34 տարեկան
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է ՊՍՎ-ի կազմում և հենց ՊՍՎ-ն է եղել նրա վերջին ակումբը։
Խոշոր ձեռքբերումները՝ ՊՍՎ-ի հետ լիգայի 4 տիտղոս, «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայում հաղթանակ։
Կարիերայի արշալույսին կիսապաշտպանը ստացավ բազմաթիվ գովասանքի խոսքեր իր խաղի վերաբերյալ, և փորձագետները նրա համար փառահեղ ապագա էին կանխատեսում: ՊՍՎ-ում Աֆելայը իսկապես փայլուն էր խաղում և գլխավոր դերերում էր, բայց 25 տարեկան հասակում «Բարսելոնա» տեղափոխվելը, մեծ հաշվով, փչացրեց նրա կարիերան: Այո, նա կատալոնացիների հետ նվաճեց Չեմպիոնների լիգան, բայց թիմում հայտնվեց մեծ ընդմիջումներով ու ժամանակի առյուծի բաժինը անցկացրեց վարձավճարով:
4 տարվա ընթացքում նա «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է ընդամենը 35 հանդիպում, և բոլորը մոռացել են, որ Աֆելայը համարվում էր չափազանց տաղանդավոր: Այնուհետև տեղի ունեցավ անփառունակ (բայց երկար) կարիերան «Սթոք Սիթիում» և վերադարձ ՊՍՎ: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ խաղացողը և ակումբը խզեցին պայմանագիրը, որից հետո Իբրահիմը վեց ամիս հույս ուներ գտնել նոր ակումբ, բայց նրանով ոչ ոք չէր հետաքրքրվում… Նա իր կարիերան ավարտելու մասին հայտարարեց հունվարի վերջին:
Նա շահեց բավականին տիտղոսներ և անցկացրեց ավելի քան 50 հանդիպում Նիդեռլանդների ազգային հավաքականում, բայց նա իր հնարավորությունները կիսով չափ իրացրեց:
Ուեյն Ռունի – 35 տարեկան
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», բայց նրա վերջին ակումբը եղել է «Դերբի Քաունթին»։
Նա նվաճել է 17 տիտղոս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ավաղ, դարասկզբին Անգլիայի գլխավոր հարձակվողը և գլխավոր տաղանդը ավարտեց իր կարիերան բավականին անփառունակ և սկանդալների մեծ քանակով: Հայտարարելով իր կարիերան ավարտելու մասին ՝ Ռունին քննարկումներ առաջացրեց անգլիացի երկրպագուների շրջանում, ինչը, ցավոք, հասավ նրան, որ հարձակվողը փոխանակեց իր տաղանդը խմիչքով, խաղամոլությամբ և կանանցով: Սեքս-սկանդալները և անընդհատ սպորտային չարաշահումները Ուեյնի ուղեկիցներն են եղել նրա ամբողջ կարիերայի ընթացքում: Իհարկե, Ռունին հիանալի հարձակվող էր, բայց նա չափազանց մեծ ջանք ու ուշադրություն էր հատկացնում սպորտից հեռու բաներին, ինչը նրան բերեց վերականգնողական կենտրոն։
Եվ փորձագետները, և երկրպագուները համաձայն էին, որ Ռունին կարող է մրցել Մեսսին և Ռոնալդուն, բայց… Այնուամենայնիվ, նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներից մեկը։ Կարիերան ավարտելուց հետո նա անմիջապես դարձավ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչը։
Յուրա Մովսիսյան – 33 տարեկան
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիում», իսկ կարիերայի վերջին ակումբը եղել է «Չիկագո Ֆայրը»։
Հիմնական նվաճումը հաղթանակն է MLS գավաթում։
Ցավոք, հայ հարձակվողի խաղում քիչ էր կայունությունը, և հաջող մրցաշրջաններից հետո նրա խաղում երկարատև ձախողումներ եղան: Մովսիսյանը շատ որակներ ուներ՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լավագույն հարձակվողներից մեկը դառնալու համար, բայց ի վերջո, փայլուն մեկնարկով՝ և «Կրասնոդարում», և «Սպարտակում», նա արագ հանձնվեց և ավելի ու ավելի հաճախ նստեց պահեստայինների նստարանին:
Վերջին տարիներին Յուրան պարբերաբար փոխում էր ակումբները, երբեմն հրավիրվում էր ազգային հավաքական, բայց ստաբիլ չէր խաղում։ Նա պաշտոնապես ավարտեց իր կարիերան միայն 2021 թվականի սկզբին, չնայած 2018 թվականից նա համարյա դադարեց հայտնվել ֆուտբոլի խաղադաշտերում:
Սթեֆան Ռուֆյե – 34 տարեկան
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Սենտ-Էթյենում» և հենց այնտեղ էլ ավարտել է կարիերան։ Խոշոր ձեռքբերումն է Լիգայի գավաթակիր դառնալը։
Իր կարիերայի ընթացքում դարպասապահը 428 հանդիպում է անցկացրել ֆրանսիական Լիգա 1-ում, իսկ նրա կենսագրության մեջ կա միայն երկու ակումբ՝ «Մոնակոն» (որի շրջանավարտն էր) և «Սենտ Էթյեն»: Վերջինիս կազմում Ռուֆյան 2013 թվականին նվաճել է իր միակ գավաթը ՝ Լիգայի գավաթը, և համարվում էր նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի թեկնածու (որի համար նա ի վերջո անցկացրեց 3 հանդիպում):
Նա «Սենտ Էթյենի» երկարամյա ավագն էր, բայց ակումբը լքեց 2020 թվականի ամռանը սկանդալով և դարպասապահի և ակումբի ղեկավարության փոխադարձ պահանջներով: Վեց ամիս նա չէր կարողանում գտնել նոր ակումբ և փետրվարի սկզբին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին ՝ անմիջապես ստանալով ակադեմիայի մարզչի պաշտոնը Ֆրանսիայի հինգերորդ Դիվիզիոնի «Բայոն» ակումբում:
Ալեքսանդր Սամեդով – 36 տարեկան
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լոկոմոտիվում», իսկ կարիերայի վերջին ակումբը եղել է «Զնամյա Նոգինսկը»։
Հիմնական նվաճումը «Սպարտակի» հետ չեմպիոնի կոչումն է։
Կիսապաշտպանը, որը «Սպարտակի» հետ դարձավ երկրի չեմպիոն, իսկ «Լոկոմոտիվի» կազմում Ռուսաստանի եռակի գավաթակիև, 2019 թվականի ամռանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, որից հետո նա սկսեց խաղալ իր հաճույքի համար «Նոգինսկի Զնամյայում»՝ խաղալով սիրողական թիմում: 2020 թվականին ակումբը ստացավ պրոֆեսիոնալ կարգավիճակ, ինչ ավտոմատ կերպով Ալեքսանդրին վերադարձրեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ճամբար: Այս մրցաշրջանում Սամեդովը անցկացրեց 2 հանդիպում և 2021 թվականի սկզբին կրկին հայտարարեց, որ «հրաժարվել է» ֆուտբոլից:
Յոհան Կաբայ – 35 տարեկան
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լիլում», իսկ կարիերայի վերջին ակումբը եղել է «Սենտ Էթյենը»։
Հիմնական նվաճում Ֆրանսիայի չեմպիոնության 3 տիտղոսն է և արծաթե մեդալները Եվրո 2016-ում։
Որտեղ էլ որ խաղում էր Կաբայը, նա միշտ աչքի էր ընկնում մնացածներից ՝ իր հասցրած հարվածներով։ Նա նշանավոր դեմք էր «Լիլում» (որի հետ նա նվաճեց չեմպիոնությունը 2011 թ.), առաջատար էր «Նյուքասլում», բայց ՊՍԺ-ում (չնայած այնտեղ նա կրկնակի չեմպիոն դարձավ), Կաբայը ռոտացիայի խաղացող էր։ Այստեղ նրա կարիերան անկում ապրեց և հետագայում նա լավ չհարմարվեց նաև Սաուդյան Արաբիայում։
Նա Ֆրանսիայի ազգային հավաքականում անցկացրել է 48 հանդիպում, որոնցից երկուսը՝ Եվրո 2016-ում: Բայց այդ հանդիպումները, ինչպես ցույց տվեց ժամանակը, նրա համար վերջինն էին «եռագույնների» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան