Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։
168.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը շեշտեց՝ գազի հարցը բացառապես քաղաքական է, և հենց քաղաքական նպատակադրումներից ելնելով էլ Հայաստանի հետ, թերևս առաջին անգամ, «Գազպրոմ»-ը պայմանագիր է կնքել ընդամենը երեք ամսով:
«Շախտյորն» առաջին խաղում խոշոր հաշվով զիջեց «Ռոմային»։ Կկարողանա՞ն ուկրաինացիները հաղթել պատասխան խաղում։
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների:
Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։
Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության, ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար։
«Այդ պատերազմում ես չհասցրեցի իմ կռիվն ամբողջությամբ տալ, քանի որ Արցախ՝ Ջաբրայիլ հասնելուց հետո ես ծանր վիրավորում ստացա ու հիվանդանոցում ենթարկվեցի վիրահատության։ Ես այդ նույն տարածքում 1992-1994 թվականին, երբ կանոնավոր բանակի զինվոր էի, իմ կռիվը տվել եմ, այս մեկին չհասցրեցի»
«Հեռանալը գիտեք՝ ոնց, եթե աշխատանք չունենամ՝ ֆիզիկական գոյության իմաստով, որովհետև ես մի 100 անգամ արդեն պատգամավոր եմ դառել, ոչ բիզնես ունենք, ոչ եսիմ ինչ ունենք, կներեք, նույնիսկ բնակարան էլ չունենք։ Հետևաբար, եթե ես չկարողանամ աշխատանքով ինձ ապահովել և իմ ընտանիքին ապահովել, կարող է և՝ արտագաղթեմ մի որոշ ժամանակ, ինչպես եղել է արդեն իմ կյանքում, մի տասը տարով ես գտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում և հոգացել եմ իմ ընտանիքի ծախսերը, ինչպես շատ մեր հայրենակիցներ, բայց ես հուսով եմ, որ մենք կարժանանանք մեր ժողովրդի վստահությանը և այնպես կանենք, որ այդ արտագաղթումը լինի շատ փոքր»։
Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի ընթացքում հրթիռակոծված «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր մասնաշենքի վերականգնողական շինաշխատանքները:
Երիտասարդ ստեղծագործող Անուշ Ղուկասյանի ինստալացիոն նախագիծը կներկայացվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարի աճել է շուրջ 7000 տոննայով:
«Ըստ էության, վերջին իրադարձություններից հետո ողջ պրոցեսը պարոն Գասպարյանի կողմից դրվեց իրավական հարթության վրա, ինչը ճիշտ կլիներ, որ ավելի շուտ աներ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկը Սահմանադրական դատարանում վիճարկելով: Եթե նախագահը դիմեր ՍԴ, հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կունենայինք 10-օրյա ժամկետում, իսկ հիմա Վարչական դատարանն ինչքան կուզի՝ կքննի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց վստահորդի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից փաստաբանական թիմի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելուն:
Այսօր ժամը 15:05-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և արձանագրել են, որ «ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, դա տեղի կունենա հունիսի 20-ին»: Հանդիպումը նախատեսված էր 15:00-ին:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Մարտի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) փակելու համար այդ երկրի իշխանությունների կողմից սկսված գործընթացին:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդների և աղջիկների՝ օրերս կայացած առաջնությանը մասնակցել է շուրջ 190 մարզիկ:
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ օրերս նաև կհանվի ռազմական դրությունը»։
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացության արժանացավ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», ինչպես նաև կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին:
Սա ուղերձ է առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին, իշխանությանը, բայց հավասարապես նաև վերջինիս դեմ պայքարող ընդդիմադիրներին, որոնցից Սերժ Սարգսյանը փաստորեն փորձում է տարանջատվել, առաջին հերթին, իր ներկայացրած քաղաքական հայտի բովանդակության, քաղաքական օրակարգի առումով։
Մի մոռացեք, որ գործ ունենք աշխարհի ամենաստախոս, կեղծարար և խաբեբա մարդու հետ։
Արդադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ կայացրած դատարանի որոշմանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին՝ նրանց մահվան հանգամանքով պայմանավորված: Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:
Հետաքրքիր է, գոնե այս անգամ ՀՀ իրավապահ մարմինները վարչապետի հայտարարությունը կդիտե՞ն իբրև իշխանության յուրացում, թե՞ ոչ։ «Խեղճ» վարչապետը, ուրիշ ինչ անի, որ մեր իրավապահները նրա գործողություններում արձանագրեն սահմանադրական կարգի տապալումն ու սահմանադրական այլ մարմնի իշխանության յուրացումը»։
Հարցին, թե ինչ կարծիք ունի շարժումը ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, քանի որ այն ևս 17 կուսակցությունների կազմում էր, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ շարժումը հայտարարություն կանի: Ճշտող հարցին, թե որն է լինելու ՀՅԴ-ի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց՝ քննարկումից հետո կհայտարարեն: