«Պահանջվում է մինչև 32 տարեկան բարետես վաճառողուհի: Լեզուների իմացությունը կդիտվի առավելություն, աշխատանքային փորձը պարտադիր է»: «Գրասենյակում պահանջվում է մինչև 35 տարեկան գործավարուհի: Օտար լեզուների իմացությունը պարտադիր է, աշխատանքային երկարաժամկետ փորձը ևս»: Սրանք երկու հայտարարություն են այն մեծ ցանկից, որը կարելի է հանդիպել աշխատանքի որոնման ամենապարզ կայքերում: Իրականում աշխատաշուկայում խնդիրներն այնքան շատ են ու բազմազան, որ մեկ հրապարակման շրջանակներում բոլորին անդրադառնալ ուղղակի անհնար է: Բայց փորձենք՝ սկսելով ամենասկզբից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ մարտիմեկյան հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը եւ երկրի կառավարման մոդելը փոխելու մասին խոսեց՝ նշելով, որ դիտարկում են անցումը կիսանախագահական կառավարման մոդելին, եւ չի բացառվում՝ աշնանը սահմանադրական փոփոխություններ իրականացնեն, սակայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված։
Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։
Երեկ, դեռ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը՝ առոչինչ ճանաչելու իր պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ես սպասում եմ դատարանի կողմից պաշտոնական հաստատմանը և մանրամասներին, մինչ այդ կուզենայի կիսվել մի քանի նկատառմամբ այս գործի վերաբերյալ, որը խոստանում է մեր իրականության մեջ աննախադեպ դառնալ (և նախադեպային՝ ապագա գործերի համար)։
ՀՀ կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1024 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181 165-ի:
Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ազատ ոճային ըմբիշների առաջին մրցակիցները Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարում հայտնի են:
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործելու իր ազդեցությունկը Փհենյանի վրա՝ նրան համոզելու համար հրաժարվելու հրթիռային եւ միջուկային զինանոցից:
Հայաստանի լիկվիդացման ծրագիրը շարունակվում է։ ՔՊ-ին զուգահեռ ստեղծվում է պահեստային ՆՈՐ ՔՊ ու հանուն Ռուսաստանի (մտքում նաեւ Իրանի) փլուզման զոհաբերում է արդեն ոչ թե Արցախն, այլ արդեն Հայաստանը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա:
Դե ինչ, Օ. Գասպարյանը շտաբի պետ է: Սրանից ո՜չ պետք է երջանկանալ, ո՜չ էլ տխրել: Պարզապես փաստել տգետների հերթական ապօրինությունը ու անցնել առաջ: Նա ոչ թե իրավունք ունի, այլև պարտավոր է ներկայանալ աշխատանքի:
Արայիկ Հարությունյանն անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքների որակին, զրուցել վերաբնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:
Երեկ երեկոյան Մեդիապորտում հրապարակված լուրը հաստատվեց։ «Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա տեսնում ենք Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը:
Արցախում թեեւ փողոցային պայքար չի ընթանում, բայց լարվածությունը չի թուլանում։ Արցախի ընդդիմադիրները նույնպես մտածում են իշխանությունների դեմ կոշտ պայքարի միջոցների գնալու եւ սինխրոնիզացված պայքար տանելու մասին՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի դեմ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ ՀՀ մարզային դպրոցներում, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, նպատակը սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովումն է
Իմ Հանրապետական ընկերներս եւ ես պայքար սկսեցինք ապագա կապիտուլյանտի թրքահպատակ ռեժիմի դեմ,երբ շատերը կամ ծափահարում էին նրան,կամ հարմար լռում։
Արմեն Սարգսյանը յուրահատուկ երեւույթ է Հայաստանի ներքաղաքական կյանքում։
Երեկ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որն ինքնատիպ մեկնաբանությամբ է ներկայացնում հայկական ժողովրդական երգերը, իսպանական սիրված ստեղծագործությունները, համավարակով, պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո կրկին վերադառնում է բեմ: Նա NemRoot Project-ի հետ արդեն ներկայացել հայկական ժողովրդական երաժշտության համերգներով, իսկ մարտի 25-ին «12» ակումբում հանդես կգա իսպանական երգերով:
Մարտի 13-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 միլիոն թեստ, մարտի 17-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 18-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատաությամբ աճել է 10 տոկոսով:
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:
Մարտի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի հայելիներ են գողացել:
Ֆիլիպինների իշխանությունները մեկ ամսով դադարեցրել են օտարերկրացիների եւ երկրի որոշ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի եւ դրա մանրէահիմքերի տարածումը կանխելու նպատակով: