Ստեփանակերտում վերանորոգվում է պատերազմի ընթացքում հրետակոծված ծննդատունը
Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի ընթացքում հրթիռակոծված «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր մասնաշենքի վերականգնողական շինաշխատանքները:
Ստեփանակերտի ծննդատան նոր շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում է թվով 4 շինարարական կազմակերպություն:
Այս փուլում մասնագետները կատարում են վնասված ենթակառուցվածքների` մասնավորապես հեռախոսաֆիկացման, անվտանգության, օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների փոխարինման և կոյուղու վերանորոգման աշխատանքները:
Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է Քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից:
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա գարնան վերջը: