«Դատավորը պիտի պատասխանի անձամբ իր մասով սրիկայի հայտնի ձևակերպմանը (վնգստալ) ու հիշի․․․»
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վստահ եմ, որ մամուլում հայտնված տեղեկությունները իշխանությունների կողմից Օ. Գասպարյանի գործով դատավորի վրա ճնշումների մասով համապատասխանում են իրականությանը: Ավելին` շատ տաղանդավոր պետք չի լինել, որպիսի հասկանալի լինի` ովքեր կարող են իրենց վրա վերցնել այդ անբարո ճնշումների բեռը: Անուն առ անուն` հաջորդիվ:
Դատավորին չեմ ճանաչում, Մ. Պետրոսյանին նկարագրում են որպես առողջ ամբիցիաներ ունեցող պատրաստված երիտասարդ:
Ուզում եմ անկեղծ լինենք, բեռն իր վրա գուցե իսկապես անհամաչափ է` իրավական, քաղաքական ու բարոյական առումով:
ԻՐԱՎԱԿԱՆ առումով անգամ մոլի ազգադավները գիտեն, որ ազատումը ապօրինի է, ու հայցը պիտի բավարարվի:
Այստեղ կարելի է վիճել հայցի տեսակների մասին, բայց ոչ հայցի բավարարման միանշանակության մասով: Սա ամենահեշտ ու պակաս էմոցիոնալ լուծումն է, որ պահանջում է ընդամենը հավատարիմ մնալ դատավորի երդմանը: Ու առանց արհեստական ձգձգումների դադարեցնել արատավոր շղթան, արագ կիրառել հայցի ապահովում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ առումով դատավորը պիտի պատասխանի անձամբ իր մասով սրիկայի հայտնի ձևակերպմանը (վնգստալ) ու հիշի, որ տուրք տալով այդ ճնշումներին` ինքը այո է ասում անգրագետ անհայրենիքների` «դատարանները վերցնելու» ցանկությանը ու իր գործընկերների հանդեպ 3 տարվա ընթացքում կատարված նողկալի արարքներին:
Ամենածանրը ԲԱՐՈՅԱԿԱՆ հարթությունն է, բանակը խոսել է պետականության խարխլման, բանակի քայքայման ու դրա մեղավորի մասին: Եվ այդ մեղավորը նույն այն մարդն է, որ զոհել է, մատաղ է արել 5000-ից ավելի երեխա, գերիներին պատանդ է թողել թշնամու մոտ, երկիրը կործանել, հանձնել, վաճառել է ու դեռ քնում ու արթնանում է: Դատավորը պիտի ընտրի բանակի ու բանակը վարկաբեկողի ու ավերողի միջև, պետության ու պետությունը կործանողի միջև, արժանապատիվ զինվորների ու մեհրիբանի նկարի տակ ալիևին գովացող անարժանապատիվ թմրամոլի միջև:
Այս բառերը ներքին համոզման խնդիր են, վստահ եմ` ցինիկ նիկոլականները հենց այս նույն պետություն, բանակ և այլ բառերով. արդարացնում են իրենց իշխանության մնալը, տհաս մտքեր հայտնելը և այլն: Դատավորը պիտի ընտրի` իրավունքի ու ապօրինության, ապաքաղաքական ու քաղաքական դատարանների, զոհի ու զոհի դահիճի միջև: Սա անձնական ընտրություն է` ողջ կյանքի համար:
Ծանր բեռ է, հատկապես, որ անձամբ ինձ համար բանակի հայտարությունից հետո տարբեր այլ ելքեր կային, քան վարչական դատարան դիմելը ու լուծում ակնկալելը մեկ դատավորից: Ծանր բեռ է, բայց նաև սահմանային իրավիճակներում են բացահայտվում մարդու թե՜ դրական ու թե՜ ՝բացասական կողմերը ու արժեհամակարգը: Սպասենք»: