Բաժիններ՝

Ռուբեն Հախվերդյանը երկրպագուներին է ներկայացրել «Այս աշխարհը» երգ-ֆիլմը

Երգիչ, բանաստեղծ-երգահան, կիթառահար, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանը երաժշտասերներին է ներկայացրել «Այս աշխարհը» երգ-ֆիլմը:

Երգի երաժշտության և բառերի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Վահագն Հայրապետյանը: Երգի ստեղծմանը մասնակցել է «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:

Տեսահոլավակը ներկայացրել է «ԱրևArev» ֆիլմ ստուդիան, նկարահանել է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, օպերատորն Արեգ Հակոբյանն է, գրաֆիկան՝ Ջոն Զալավյանի և Գայ Ղազանչյանի:

Հոլովակն արդեն Վարդանյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031