Բաժիններ՝

Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Խոշոր ավերվածություններ չունենք: Այս պահի տվյալներով՝ որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել և էլեկտրահաղորդման գծերի վնասներ ունենք, որի հետևանքով շրջակա համայնքներում այս պահին հոսանք չկա: Շողակաթ և Ճամբարակ խոշորացված համայքների բնակավայրերում հոսանք չկա: Մասնագետներն աշխատում են, շուտով հոսանքը կվերականգնվի»,- ասել է Սանոսյանը:

Մարզպետը նշել է, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728